Այս գարնան ամենաքննարկվող թեմաներից է դերասան Ջոնի Դեպի և նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դատական ընթացքը։ Երկրպագուները դատական նիստերին կարողանում են ուղիղ եթերի օգնությամբ հետևել և նրանց աչքից ոչինչ չի վրիպում։
Արդեն մեկ շաբաթ է, ինչ տարածվել է վարկած, որ Ջոնի Դեպը հարաբերությունների մեջ է իր փաստաբանի հետ։ Նախօրեին տեսանյութ է տարածվել ՏիկՏոկ հարթակում, որտեղ երևում է ինչպես են նրանք գրկախառնվել, իսկ ավելի ուշ դուրս են գալիս` իրար ժպտալով։