Ակցիա մետրոյում. gնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ (տեսանյութ) «Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ուղիղ Չեռնոգորիայի նախագահն այս ամիս կայցելի Հայաստան Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը Միքայել Բադալյանի գործը հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել պայքարող յուրաքանչյուր հայի. Արթուր Վանեցյան Շառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը Փրկարարները Բերդի ռեստորաններից մեկի մոտ իժ տեսակի օձ են հայտնաբերել Ստոլտենբերգն ընդունել է Թուրքիայի «անհանգստությունը» Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ Բլոգեր Միքայել Բադալյանը մեկ ամսով կալանավորվել է Թուրքիայում չեն բացառել Շվեդիայի և Ֆինլանդիայի պատճառով ՆԱՏՕ-ից դուրս գալը 

Ցուցարար ծեծողներն ու կաշառակերության մեջ մեղադրվողները՝ Նոր Հայաստանի պետական պաշտոնյաներ

Վերլուծական
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից տրված ամենակարևոր խոստումներից մեկն էլ այն էր, որ պետական պաշտոնների չեն նշանակվի անձինք, ովքեր թեկուզ չնչին աննշան քրեական գործերով են անցել, ասել է թե՝ ունեն քրեական պատմություն: Սակայն, հեղափոխությունից հետո նման անձինք մեկը մյուսի հետևից սկսեցին հայտնվել պետական կառավարման ցածր, միջին և նույնիսկ ամենաբարձր օղակներում:
 
Դիցուք՝ Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ: Հիշեցնենք, որ 2020 թ. փետրվարին Գևորգ Բաբայանն ազատվել էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Բաբայանը չէր հիմնավորել իր ազատման պատճառները: Նշենք, որ նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի՝ Շինանյութի կամ Ջերմուկի Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն էր տվել՝ առանց թույլտվության: 2020 թ. մայիսին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, ըստ ՔԿ հաղորդագրության, Բաբայանը վ/շ համապատասխան աշխատակցի հայտնաբերած և իրեն ներկայացված՝ Նազարբեկյան փողոցում ինքնակամ շինություններ կառուցելու վերաբերյալ տվյալները չի ուղարկել Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ։
 
Ջրօգտագործողների միության Շիրակի մասնաճյուղի՝ «Շիրակ ՋՕ»-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր բավականին տևական ժամանակ, շուրջ 2 ամիս առաջ աշխատանքից ազատել են ու նրա փոխարեն այդ պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, 20․000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով քրեակատարողական հիմնարկում 6.5 տարի անցկացրած Խաչատուր Խաչատրյանին, ով այդ պաշտոնում է նշանակվել ՔԿՀ-ից դուրս գալուց անմիջապես հետո: Խաչատուր Խաչատրյանի ու Արմեն Աբազյանի կանայք քույրեր են, և հենց այս բարեկամական կապի արդյունքում ունեցած հովանավորչության արդյունքում է նախկին դատավորը նշանակվել «Շիրակ ՋՕ»-ի տնօրեն:
 
Առողջապահության նախկին փոխնախարար, առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու համար մեղադրվող Արսեն Դավթյանին, Hayeli.am-ի տեղեկություններով, նոր պաշտոն են տվել։ Դավթյանը Հանրապետական հիվանդանոցի տնօրենի խորհրդական է նշանակվել։
 
Վայքի ՔՊ-ական համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանին դատարանը տարիներ առաջ մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ պատիժ նշանակել ազատազրկում` 2 տարի 6 ամիս ժամկետով` հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու ժամանակը` 1 օրը: Առաջին ատյանի որոշումը նրա պաշտպանը բողոքարկել է Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները, որոնք մերժվել են։ Մաթևոսյանը հանդիսանալով «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար։
 
Ամիսներ առաջ Թալինի ՋԸՕ-ում հնչած կրակոցների գործով անցնում էր Թալինի համայնքապետի ժՊ Տավրոս Սափեյանը։ Նախորդ տարվա նոյեմբերի 7-ին հայտնի էր դարձել, որ այդ օրը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակ են մուտք գործել ՀԱԿ-ի Սափեյան եղբայրներն իրենց որդիներով ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Ծեծուջարդ է սկսվել, որին հաջորդել են կրակոցներ:
 
Աջափնյակի թաղապետարանում վերջերս գործի է ընդունվել Արամայիս Ավետիսյանը, որը 2016 թվականի հուլիսի 29-ին՝ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, մասնակցել է Սարի Թաղում ցուցարարների վրա հարձակումներին: Նա հենց այն քաղաքացիական հագուստով անձանցից էր, որոնք, ոստիկաններից առաջ ընկնելով, ծեծ ու ջարդի էին ենթարկում խաղաղ ցուցարարներին: Այդ ժամանակ Արամայիս Ավետիսյանը, որպես բաժնի պետ, աշխատում էր քաղաքապետարանում և 2016 թվականի դեկտեմբերին կաշառք ստանալիս բռնվել, ապա 2017 թ. մայիսին դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան` 1 տարի ժամկետով:
 
Ավանի թաղապետի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանը մեղադրվում է ռազմամթերքի շրջանառության մեջ, ընդ որում, ինչպես հասկանալի է դառնում մեղադրանքից, հանցանքը, որում նրան մեղադրում են, նա կատարել է մինչ պաշտոնը ստանձնելը:
 
Փարաքար համայնքում ՔՊ թեկնածու Դավիթ Մինասյանը նույնպես նախկինում դատվածություն է ունեցել:
 

Ազգային ժողովի աշխատակազմի նոր ղեկավար Առնակ Ավետիսյանը, պարզվում է, դատվածություն ունի։ Հիշեցնենք, որ մարտի 17-ին Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։ Նա 2018-ից մինչեւ 2021 թ. մարտի 16-ն աշխատել է Կոտայքի մարզպետի տեղակալ, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընկերն է, եւ հենց վերջինս է միջնորդել, որ նա նշանակվի այս պաշտոնում: 

Ահա այսպես է Նիկոլ Փաշինյանը կատարել հանրությանը տված իր խոստումը, թե որքանով է պետական կառավարման համակարգը զերծ մնացել քրեական անցյալ ունեցող անձանց ներգրավելուց՝ դատեք ինքներդ....

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ակցիա մետրոյում. gնացքներին ու պատերին փակցրեցին Արցախի դրոշներ (տեսանյութ) «Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ուղիղ Չեռնոգորիայի նախագահն այս ամիս կայցելի Հայաստան Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումըՄիքայել Բադալյանի գործը հետապնդում է մեկ նպատակ՝ մեկուսացնել պայքարող յուրաքանչյուր հայի. Արթուր Վանեցյան ԼԺՀ-ում զոհված լրագրողի դեպքի հետ կապված քրգործ է հարուցվելՇառլ Միշելը խեղաթյուրում է ԼՂ խնդրի կարգավորման էությունը. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը Մահացել է դերասան Արամ Մանուկյանի կինը Փրկարարները Բերդի ռեստորաններից մեկի մոտ իժ տեսակի օձ են հայտնաբերել Ստոլտենբերգն ընդունել է Թուրքիայի «անհանգստությունը» Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ Ռովշան Ասկերովը վիրավորել է Մարգարիտա ՍիմոնյանինԲլոգեր Միքայել Բադալյանը մեկ ամսով կալանավորվել է Թուրքիայում չեն բացառել Շվեդիայի և Ֆինլանդիայի պատճառով ՆԱՏՕ-ից դուրս գալը Բրիտանական ճգնաժամ. հայտնի է` ինչ է սպառնում բնակիչներինՖրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված երկխոսությանըՎահագն Խաչատուրյանը Էստոնիայի նախագահին հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)Խերսոնի առևտրային նավահանգստի աշխատանքը արգելափակված էԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցները ճնշման տակ են. Շոյգու Երևան-Մեղրի ճանապարհից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, որի բեռնատարից հայտնաբերվել են թմրանյութեր Երկրում տնտեսական տրամադրությունը վատ չէ, ունենք հավելյալ 574 մլրդ դրամի առևտրաշրջանառություն. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ Որքան տարածք է գրավել Ռուսաստանը. Forbes Շոյգուն առաջարկել է սրբադասել ՍուվորովինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Մայիսի 26-ին պատերազմի ընթացքում ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների առաջին խումբը կմեկնի Երուսաղեմ«Քաղաքական բայղուշների» դաշինք ստեղծեք, «Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» միավորեք. Արփի ԴավոյանՋիջի Հադիդը իր բրենդային լողազգեստով դուրս է եկել զբոսանքի (լուսանկար) Ավարտվել են Արցախի 2021-ի բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում Անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը «Ապրելու երկիր»-ը որոշել է մասնակցել Թալինում ավագանու արտահերթ ընտրություններին․ Ցուցակը գլխավորելու է Դավիթ Մանուկյանը Եվրոպայի առաջնություն. Նարեկ Զախարյանը ևս դուրս մնաց հետագա պայքարից Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է․ Կադիրով29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած Դեսպան Հովհաննիսյանը «Japan Airlines»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ ուղիղ թռիչքների իրականացման հեռանկարները Զինվորի տան տղաներից 7-ը հերթական ուսումնական ծրագրով հունիսից հաշվապահություն կսովորեն Արցախի դրոշը ծածանելու համար Ադրբեջանը բողոքագրեր է ուղարկել միջազգային սպորտային կազմակերպություններին Փաշինյանի իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է. ՉալաբյանՏելեգրամով 26 փաթեթ մարիխուանա էր ձեռք բերել․ 29-ամյա երիտասարդը կալանավորվել է Եթե ինձ սպանեն, Ուկրաինայի իշխանությունները ծրագիր ունեն․ ԶելենսկիՏղամարդու խուզարկությամբ մեթամֆետամին է հայտնաբերվել․ ոստիկանության բացահայտումը Կինոփառատոնի ամենագեղեցիկ զույգը հայտնվել է կարմիր գորգին (լուսանկարներ)Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ Որն է աշխարհի ամենահեռանկարային տարածաշրջանը՝ ըստ Լավրովի«Կարո՞ղ եք ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ ԱԳՆ խորհրդական Վահան Կոստանյանը շրջանցեց հարցը «ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը հերթական անգամ հայտնվում է սկանդալի կենտրոնում» Հունիսի 1-ից «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց մուտք գործելը տոմսերով կլինի Փարիզում Զելենսկու հետևորդները դիմել են վանդալիզմի (լուսանկարներ)
Ամենադիտված