Դաշնակցականի տնից ընտրակաշառքի փաստաթուղթ չե՛ք կարող գտնել․ Արծվիկ Մինասյան
Քաղաքական«Ա՛յ մարդ, դաշնակցականի տնից այլ բան կարաք գտնեք, բայց հաստատ ընտրակաշառքի փաստաթուղթ չեք կարող գտնել»,- Ֆրանսիայի հրապարակում, հանրահավաքի ընթացքում, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից ՀՅԴ-ական, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի բնակարանը խուզարկելու դեպքին։
Մինասյանը նշեց, որ ի վերջո, հասկանալով, որ այդ խուզարկությունն ապարդյուն է, ոստիկանները թողեցին և հեռացան։
Նրա խոսքով` Գեղամ Մանուկյանի որդու վերաբերյալ քիչ անց որոշում կկայացվի:
«Այս պահի ընթացքում 9 երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդում է ընթանում․ 4 երիտասարդ և 1 պատանի այս պահին ձերբակալված են, մեկի նկատմամբ կալանքի որոշումը կայացված է։ Արսեն Մարդոյանի, Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի վերաբերյալ քիչ անց որոշում կկայացվի․ Գոռ Սարգսյանի նկատմամբ դատաքննությունը շարունակվելու է, ևս ՝ Գոռ Մաթևոսյան․․․ և ամենավատը՝ Նիդերլանդներից առաջին անգամ հայրենիք եկած պատանուն, որը միացել է այս պայքարին, ձերբակալել են և ուզում են տանեն կալանավորման»,- հայտնեց Մինասյանը։