Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 44-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է
ՏեսանյութերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 13-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից 44-ը չի զեկուցվում, եւ 2 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը՚
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության մասին,
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների՝ Հայաստանի Հանրապետության Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կառուցելու ներդրումային ծրագրին հավանություն տալու, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին,
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին եւ այլ հարցեր: