Սյունիքի մարզ տանող ճանապարհն էական խնդիրներ ուներ, այս հատվածների հիմնանորոգմամբ զբաղվում ենք
Տեսանյութեր«Վերջին տարիներին մենք, ըստ էության, ճանապարհների որակի առումով էական փոփոխություն ենք արել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհն այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ։ Ես հույս ունեմ, որ այս աշխատանքների արդյունքում, այսինքն՝ ոչ թե հույս ունեմ, այլ վերջին անգամ, որ եղել եմ այդ ճանապարհին, արդեն երևում է, որ այս հատվածների հիմնանորոգմամբ էականորեն որակական փոփոխություն կունենանք». Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածքում ճանապարաշինարարական աշխատանքերի ընթացքին՝ առանձնացնելով Սյունիքի մարզը։