Նադալը լքել է Հռոմի «Մաստերս» մրցաշարը
ՍպորտԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է մնացել Հռոմի «Մաստերս» մրցաշարից:
Հռոմի ATP «Մաստերս» մրցաշարի երրորդ շրջանում Ռաֆայել Նադալի մրցակիցը Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովն էր: 2 ժամ 37 րոպե ձգված մրցախաղում իսպանացին երեք սեթից հետո զիջել է 6:1, 5:7, 2:6 հաշվով: Նադալը կորտից հեռացել է կաղալով:
Հռոմի «Մաստերս» մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 5,5 միլիոն եվրո: Մրցաշարին մասնակցում են 56 թենիսիստ: Այն անցկացվում է գրունտային ծածկույթի վրա: