Ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով կառավարությունը 333.6 մլն դրամ հատկացրեց ԱԱԾ-ին
ՀասարակությունԿառավարությունն այսօր որոշեց 333 միլիոն 600 հազար դրամ հատկացնել ԱԱԾ-ին՝ ներքին անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:
Գումարը կհատկացվի ԱԱԾ-ին՝ ծառայության բնականոն գործունեության համար համապատասխան ծառայությունների ձեռքբերման նպատակով:
Նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները: