Քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանում քննարկել է կոմունալ տնտեսությանն առնչվող հարցեր
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հանդիպել են աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Հրաչյա Սարգսյանը, մեկ անգամ ևս շնորհավորելով վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին, բեղմնավոր աշխատանք է մաղթել՝ հատկանշելով մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի առանձնահատկությունները։
Հանդիպման ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկվել են առևտրի, գովազդի, եկամուտների հաշվառման, կոմունալ տնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր։