Փաշինյանին դիտողության համար կարող են ազատել աշխատանքից եւ քրեական պատասխանատվության ենթարկել. Իշխանյան
ՀասարակությունՀայաստանում ամեն ինչ արվում է մի մարդու կամքով, եւ ամբողջ իրավապահ համակարգը նրան է ենթակվում։ Ոչ ոք չի համարձակվում նրան ինչ-որ բան ասել, քանի որ նրանց կարող են հեռացնել աշխատանքից, նույնիսկ քրեական գործ հարուցել։ Ինչպիսի՞ իրավական պետության մասին կարելի է խոսել: Ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի նկատմամբ ներքին հետաքննությունն արդյունք չի տա։ Փոխարենը քրեական գործ է հարուցվել շիշ նետած ակտիվիստի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ներկայացնելով վերջին շաբաթների ընթացքում 80 հավաքների ժամանակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը։