Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. Հովհաննիսյան Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու է Գևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին Խմելու ջուրը չի թանկանա ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է Եռաբլուր Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց 

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի նպատակներից է՝ խթանել ազնիվ պայքարում մրցելու կամքը և թիմային ոգին. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մեկնարկի և պարգևատրման արարողությանը, որն անցակցվել է Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լճի» տարածքում: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ փոխնախարարներ Կարեն Գիլոյանը և Ժաննա Անդրեասյանը, այլ պաշտոնատար անձինք:

Մրցաշարի առաջին տեղը զբաղեցրած Սյունիքի դպրոցի մրցանակը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել մրցաշարի մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ:

«Հարգելի ներկաներ,

նախ ուզում եմ խոսքս սկսել նրանից, որ շատ գոհ եմ, որ միասին այսօր այս միջոցառումը կազմակերպեցինք: Մենք հաղթողներին ողջունեցինք, բայց կխնդրեմ, որ շատ բուռն ծափերով ողջունենք նաև մեր մյուս մասնակիցներին՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Արցախի, Գեղարքունիքի, Երևանի, Կոտայքի և Տավուշի գեղեցիկ թիմերին: Ուզում եմ նաև, որ մենք հեռակա ողջունենք այն բոլոր դպրոցների թիմիերին, որոնք մասնակցել են ընտրական փուլին: Ջերմ և բուռն ողջյուններ՝ մեր մրցավարական թիմին, որի ամենակարևոր պարտավորությունն է ապահովել մրցման արդարությունը և ճշգրտությունը:

Քննարկումների արդյունքում նախ արձանագրեցինք, որ սա շատ լավ և կարևոր նախաձեռնություն է: Մտածում էինք, որ «Վարչապետի գավաթ» կոչվող մրցումների շարք է Հայաստանում տեղի ունենում և այդ շարքը, ինչպես տեսնում եք, ընդլայնվում է: Որն է սրա նպատակը. նպատակն է խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, նպատակը՝ խթանել առողջ ապրելակերպը, ազնիվ պայքարում մրցելու կամքը, հաղթանակի կամք քաջալերել բոլոր ոլորտներում և, ի վերջո, մարդկանց մոտեցնել իրար: Մեր բոլոր մրցումներին մասնակցում են հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Հույս ունեմ և նախարարությունն էլ խոստանում է, որ ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա:

Խճուղավազքի դպրոցական գավաթն ունի առանձնահատուկ նշանակություն: Մտածում էինք, որ անպայման պետք է դպրոցականների համար մրցում իրականացնենք: Եվ, ճիշտն ասած, ամեն օր ամենուր լսվում է այն հայտնի ձևակերպումը և բանաձևը, որ մեր երկրում թիմային տրամաբանությունն այդքան էլ լավ չի զարգացած, մարդիկ ավելի անհատական ձևերով են հաջողության հասնում, թիմային տրամաբանությունը, գործակցության, համագործակցության տրամաբանությունն այնքան էլ լավ չի զարգացած: Սրա մեջ, իմիջայլոց, կա ճշմարտություն. մենք դա տեսնում ենք ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած այլ ոլորտներում: Եվ մենք մտածում էինք, որ պետք է, բացի վերը նշվածից, նաև թիմային ոգին զարգացնող մարզաձևից իրականացնենք այս դպրոցական գավաթը: Երբ թիմային ձևի մասին մտածում ենք՝ առաջին միտքը գալիս է ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ: Հաջորդ պահին հասկացանք, որ հանրապետությունում կան դպրոցներ, որ դրա համար ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ մարզադաշտ, դահլիճներ, ուրիշները՝ չունեն: Հետևաբար, ուզում էինք այնպիսի մի մրցում իրականացնել, որ հանրապետության բոլոր դպրոցներին և դպրոցականներին հասանելի լինի։

Հաջորդը՝ սովորաբար վազքն անհատական մրցաձև է համարվում։ Մենք փորձեցինք գտնել այն ձևը, որը զուտ թիմային է։ Ինչպես նկատեցիք` «Վարչապետի գավաթի» խաղարկության պարագայում անհատական ցուցանիշները հաշվի են առնվում միայն թիմային ընդհանուր ցուցանիշի տրամաբանության մեջ և հաղթում է այն թիմը, որի բոլոր մասնակիցների ցուցանիշները նվազագույնն են։ Այսինքն` թիմն ամբողջությամբ առաջ է անցել։ Կանոններով սահմանված էր, որ եթե թիմից նույնիսկ մի հոգի չի հասնում եզրագծին` թիմն ամբողջությամբ դուրս է մնում մրցանակների համար պայքարից։ Մենք տեսանք այդ թիմային տրամաբանությունը։ Ես հիշում եմ արմավիրցի այն աղջնակին, որը եզրագծին հասավ լացելով։ Ես հետո իրեն հարցնում եմ` ինչո՞ւ էիր լացում, ասում է՝ որովհետև կողքս ցավում էր։ Բայց ինքը հանուն իր թիմի հարկ համարեց, որ նույնիսկ իր կողքը ցավելու վիճակով՝ եզրագիծը հատի։ Սա թիմային տրամաբանության ամենավառ արտահայտությունն էր, և ուզում եմ, որ աղջնակին մենք անպայման ծափահարենք դրա համար։

Այս ընթացքում մենք նաև որոշումներ կայացրեցինք։ Որոշեցինք, որ այս մրցաշարն ամեն տարի տեղի կունենա այս նույն վայրում, այսինքն` մայրուղուց «Պարզ լիճ» ընկած տարածությունում։ Երթուղիները կոնկրետ ինչպես կորոշվեն, դա արդեն մասնագետներն ամեն տարի կանեն։ Հաջորդ տարիներին կփորձենք մեր բոլոր մրցումների մրցավարությունը մաքսիմալ էլեկտրոնային դարձնել, որպեսզի մեր մրցավարներն ավելի հեշտ աշխատեն և շատ չչարչարվեն։

Հաջորդ խնդիրը, որ կրկին մրցաշարի մասնակիցների հետ քննարկումներով որոշեցինք, հետևյալն է` հաջորդ տարի բուն մրցման նախորդ օրը կկազմակերպենք ճամբար։ Այսինքն` թիմերը կմոտենան այս տարածքին նախորդ օրը: Մրցավարները, մյուսները, մասնակիցները նախորդ օրը կանցկացնեն այստեղ, կծանոթանան վազքուղուն, գուցե մարզվեն, նախնական մարզում իրականացեն։ Երեկոյան կունենանք ճամբար, թիմերն իրար հետ կծանոթանան, կշփվեն։ Այսինքն` կգիշերեն այս տարածքում, կտեսնենք՝ կամ վրանային ավան կլինի, կամ այլ պայմաններ կստեղծվեն։ Հաջորդ օրը տեղի կունենա բուն մրցույթը` արդեն նույն տրամաբանության մեջ։

Մենք նաև մասնակիցներից, երեխաներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիքի են տարածության և երկարության մասին, նրանցից մի մասն ասաց, որ երկար է, մի մասը՝ կարճ։ Որոշեցինք, որ կուսումնասիրենք դպրոցական տարիքի երեխաների համար միջազգային ստանդարտներով սահմանված ամենաերկար, ուշադրություն դարձրեք` ոչ թե ամենակարճ, այլ ամենաերկար տարածությունը, և հաջորդ տարի մրցումը կիրականացնենք այդ տարածությամբ։

Կրկին ուզում եմ ընդգծել, որ սա մրցաշար է թիմային տրամաբանության մասին, որովհետև հաղթում է թիմը, և բոլոր թիմերն այսօր հաղթող են, որովհետև նրանք դուրս են եկել դեմ հանդիման այս փորձությանը և բոլորը պատվով հաղթել են։ Ուզում եմ հիշեցնել, որ ներկաները, այստեղ բոլորը հաղթող են, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իրենց մարզում, Արցախի թիմն էլ Արցախում, հաղթել են և այստեղ են եկել որպես հաղթող։ Սա նշանակում է` նրանք թիմային ոգով տոգորված, հաղթանակի կամքով տոգորված մարդիկ են, քաղաքացի են։ Եվ ահա մեր դպրոցականներին, աշակերտներին, քաղաքացիներին այդ ոգով տոգորելով՝ մենք մեզ, բոլորիս էներգիա ենք տալիս, հույս ենք տալիս, բոլորով ի ցույց ենք դնում մեր կամքը և վճռականությունը, որ Հայաստանն իսկապես լինելու է ազատ և երջանիկ երկիր, Արցախը լինելու է ազատ և երջանիկ։ Եվ ահա այստեղ են այդ ազատությունը և երջանկությունն այսօր կերտող և վաղը վայելող մեր սերունդները, մեր երեխաները, մեր եղբայրները և քույրերը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին և շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրապես տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն»։

Միջոցառմանը մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 4000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:

Մրցաշարի պարգևատրման ֆոնդը կազմել է 14 մլն 715 հազար դրամ: Դրամական պարգևներ և այլ մրցանակներ են ստացել ինչպես հաղթող դպրոցների, այնպես էլ թիմում ընդգրկված աշակերտներն ու նրանց ուսուցիչները: Մասնավորապես, առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար ստացել են, համապատասխանաբար, 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ աշակերտները, 300 հազար դրամ ուսուցիչը և 75 հազարական դրամ աշակերտները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ը
Ամենադիտված