Director General of Ucom took part in a recruiting conference Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents 

Խաղաղության օրակարգը ձեռնտու է միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի կայսերապաշտական նպատակներին. հայտարարություն

Society

Ճառագայթ ձախ խմբակցությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ներկայիս իշխանությունների բռնած թուրքամետ ուղին, որն ըստ խմբակցության՝ ոտնահարում է արցախահայության ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ վտանգի տակ դնում Արցախի եւ Հայաստանի հանրապետության բնակչության կյանքը եւ բարօրությունը։

«Ի պատասխան խաղաղության օրակարգին

Մենք՝ Ճառագայթ ձախ խմբակցությունը, դատապարտում ենք ներկայիս իշխանությունների բռնած թուրքամետ ուղին, որը ոտնահարում է արցախահայության ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ վտանգի տակ դնում Արցախի եւ Հայատսանի հանրապետության բնակչության կյանքը եւ բարօրությունը։

Լինելով խաղաղության ջատագով՝ մենք հասկանում ենք, որ լիարժեք խաղաղություն հնարավոր չէ առանց պատմական արդարության վերականգնման։ Ներկայիս պայմաններում Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ միայն պատրաստակամ չեն ճանաչելու հայ, եզդի, ասորի եւ այլ ժողովուրդների ցեղասպանությունը, այլեւ պատրաստ են առաջին իսկ հնարավորության դեպքում կրկնել իրենց հանցանքը։ Հետեւաբար, այս պայմաններում արժանապատիվ խաղաղության միակ ճանապարհն այն պարտադրելն է, ոչ թե մուրալը։

Հայաստանում գործող զանազան իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք խաղաղության քարոզ են անում, իրականում չեն ներկայացնում հայ, եզդի, ասորի եւ թուրքերից տուժած այլ ժողովուրդների շահերը։ Ֆինանսավորվելով արեւմտյան ֆոնդերից՝ իրավապաշտպանների, ֆեմինիստների եւ ձախերի անվան տակ նրանք սպասարկում են արեւմտյան կապիտալի շահերին, որի մաս է կազմում Թուրքիան։ Ցուցաբերելով խիստ ընտրողական մարդասիրություն՝ նրանք կարծես չեն նկատում ներկայիս իշխանությունների հրահանգով ոստիկանական ամենաթողությունը, կատարված բռնությունները եւ ընդդիմության ներկայացուցիչների (այդ թվում՝ միայնակ մայր Էմմա Սարգսյանի) ապօրինի ձերբակալությունները։

2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերը ֆիզիկական եւ հոգեբանական բռնության է ենթարկում Արցախի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի բնակչությանը, ինչն անարձագանք է մնում իրենց իրավապաշտպան հռչակած կազմակերպությունների կողմից։

Ավելին՝ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց ցեղասպանական նպատակները։ Մասնավորապես, Ալիեւի հայտարարությունը, որ հայերը չպետք է հինգ միլիոնի հասնեն, Չավուշօղլուի՝ գորշ գայլերի նշանը ցույց տալը, Էրդողանի՝ Էնվեր փաշա ոգեկոչելը, գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց խոշտանգելով սպանելը, գազատարի անջատելը եւ այլն։

Այսպիսով, խաղաղության օրակարգը ձեռնտու է միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի կայսերապաշտական նպատակներին, որպեսզի առանց դիմադրության վերջնականապես հայաթափեն Արցախի ու Հայաստանի հանրապետությունները։ Այս օրակարգը չի բխում հայերի, եզդիների, ասորիների եւ այլ ազգային փոքրամասնությունների շահերից։

Ներկայիս իշխանությունները նաեւ ժողովրդավարության հետ ոչ մի աղերս չունեն, քանի որ ի թիվս այլ հակաժողովրդավար քայլերի, այսօր բիրտ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, իրենց անցկացրած օրենքներով ճնշում են ազատ խոսքը եւ փորձում են ապօրինի ձեւերով ազդել ՏԻՄ ընտրությունների եւ դատարանների վրա։ Այս ամենը նույնպես աննկատ է անցնում իրավապաշտպան եւ ժողովրդավարության ջատագով կազմակերպությունների համար։

Հաշվի առնելով վերը նշյալը՝ հայտարարում ենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունները, ինչպես նաեւ ՀՀ-ում գործող արեւմտյան ֆոնդերից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները չեն ներկայացնում Հայաստանի եւ Արցախի ժողովրդի շահերը, սպասարկում են անարդարությանը նրանց նկատմամբ։ Հետեւաբար, մեր աջակցությունն ենք հայտնում դիմադրության շարժմանը եւ զորակցում ենք թուրքական ծավալապաշտության դեմ պայքարող քաղբանտարկյալներին։

Դիմադրության շարժմանը կոչ ենք անում անդրադառնալ նաեւ սոցիալական հարցերին եւ սոցիալական արդարության օրակարգ առաջ քաշել։ Արժանապատվության վերականգնումը ոչ միայն «առանց թուրքի Հայաստանով» է հնարավոր, այլեւ անվճար ու որակյալ բուժօգնությամբ ու կրթությամբ, ապահով ծերությամբ ու մայրությամբ, աշխատավորների իրավունքների պաշտպանությամբ։

Մենք վստահ ենք, որ արդար, ընկերվարական եւ ժողովրդավար Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր հայ եւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ կարող է բարեկեցիկ ապրել, արարել եւ պաշտպանել իր երկրի սահմանները, օտարերկրյա շահերին սպասարկող ուժերն իշխանությունը զավթել չեն կարողանա»,– ասվում է հայտարարության մեջ։

Ճառագայթ ձախ խմբակցություն

Բյուրակն Իշխանյան

Եվա Հակոբյան

Սօսէ Յովսէփեան

Անի-Ծովինար Վանեցյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ukraine can start negotiations with Russia within framework of 'peace resolution': KulebaHamas-run health ministry says Gaza death toll surpasses 32,600Fidan received delegation of Armed Services Committee of US House of Representatives in AnkaraDirector General of Ucom took part in a recruiting conferenceArmenian woman appointed to position of Minister of Foreign Affairs of PalestineArab countries are ready to fully recognize Israel in a future deal: BidenUkraine needs help now due to high risk of Russian offensive in June: ZelenskyJapan deaths linked to red yeast rice supplements rise to 5British army allows beards ending a 100-year banGevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide Memorial
Most Popular