Այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով. Իշխան Սաղաթելյան
Political«Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով»,- այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդներից, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ապրիլի 25-ից իջել են փողոց այս իշխանություններին հեռացնելու նպատակով, իսկ սկսած մայիսի 1-ից ամենօրյա ռեժիմով անհնազանդության ակցիաներ, հավաքներ, հանրահավաքներ և երթեր են իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ և շենքեր, իսկ մայիսի մեկից գիշերում են Ֆրանսիայի հրապարակում։
«Սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է, պայքար է ընդդեմ ստի, ընդդեմ ազգային խայտառակության, կապիտուլյացիայի և երկիրը նոր զիջումների տանելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։