Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց 5-րդ տիտղոսն անընդմեջ
ՍպորտԱշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկի հաղթանակով ավարտվեց Հռոմի WTA-1000 մրցաշարը` պաշտպանելով անցած տարի նվաճած տիտղոսը։
Եզրափակիչում լեհ թենիսիստուհին 6։2, 6։2 հաշվով պարտության մատնեց թունիսցի Օնս Ժաբերին՝ տանելով 28-րդ անընդմեջ հաղթանակը։
Իգա Սվյոնտեկը 5-րդ տիտղոսն անընդմեջ նվաճեց Դոհայի, Ինդիան Ուելսի, Մայամիի եւ Շտուտգարտի հաղթանակներից հետո։