Ինչ կլինի, եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի
ՔաղաքականՇուրջ 1 ամիս է լինում, ինչ ընդդիմությունը շարունակում է իր փողոցային պայքարը ներկա իշխանությունների դեմ: Նրանց փողոց դուրս գալու առաջին իսկ օրից հասարակությունը սպասում էր և պնդում, որպեսզի իրենց մանդատներից հրաժարվեն: Մարդիկ այդ թեզը գուցե կարևորում էին, կարծելով՝ մանդատները վայր դնելով Ազգային ժողովը կցրվի և ժողովուրդը նորից հնարավորություն կունենա իշխանություն ընտրելու:
Պարզելու համար՝ եթե ընդդիմադիրները մանդատները վայր դնեն, ինչ գործընթացներ կսկսեն, արդյոք Աժ-Ն կլուծարվի ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, որը նշեց, այդ դեպքում խորհրդարանը միայն ՔՊ ուժով կշարունակի իր նիստերը վարելը.
«Եթե ընդդիմադիրներն իրենց մանդատները վայր դնեն, ապա խորհրդարանը 71 մանդատով կշարունակի իր ԱԺ աշխատանքները: Այսպես է լինում՝ ընդդիմությունը մանդատները վայր է դնում, դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, վերջինս այդ մասին հայտարարություն է տարածում, ԱԺ նախագահը 2 շաբաթ ժամանակ է տալիս, եթե պատգամավորները մանդատները ետ չեն վերցնում, համարվում են մանդատները վայր դրված: Դրանից հետո խորհրդարանը 72 հոգով շարունակում է աշխատել մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2026 թվականը: Թեև Սահամանադրությամբ գրված է, որ խորհրդարանի 1/3 պետք է լինի ընդդիմություն, բայց միաժամանակ նաև, հաշվի առնելով, որ ՍԴ դատարանը վարչապետի գրպանում գտնվող կառույց է, կարող է այնպիսի մի մեկնաբանություն տալ, որ իրենց թույլ կտա 71 հոգով շարունակել մինչև 2026 թվական, գումարած այդ ամենին իրենց լրատվականներով և հեռուստաալիքներով կսկսեն ընդիմության դեմ քարոզչություն անել»,- ասաց նա: