«Եվրատեսիլի» կազմակերպիչները փոխե՞լ են միավորները․ Վրաստանը բողոք է ներկայացրել
LeisureՎրաստանի հանրային հեռարձակողը հերքել է այն տեղեկությունը, թե «Եվրատեսիլ 2022»-ի քվեարկության ժամանակ վրաց ժյուրին, ի տարբերություն հանդիսատեսի, ուկրաինական խմբին ցածր գնահատական է տվել, գրում է newsgeorgia.ge֊ն։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթել է «Կալուշ» նվագախումբը՝ «Ստեֆանիա» հիփ-հոփ երգով։
Մրցույթի կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ Վրաստանից ժյուրիի ամենաբարձր գնահատականը՝ 12 միավորը, բաժին է հասել Մեծ Բրիտանիային, որը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Ուկրաինային տրվել է ընդամենը 6 միավոր։ Վրաց հեռուստադիտողների միավորը ամրագրված է որպես առավելագույն՝ 12 միավոր։
Վրաստանի հանրային հեռարձակողն իր հայտարարության մեջ պնդում է, որ Վրաստանի ազգային ժյուրին Ուկրաինայի խմբին տվել է ամենաբարձր գնահատականը՝ 12 միավոր։
Այս մասին է վկայում Եվրատեսիլի կազմակերպիչներին ուղարկված նոտարական վավերացված փաստաթուղթը։ Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը փորձում է պարզաբանել «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչների հետ թյուրիմացության մանրամասները։