«Էլեգանտ»․ Արմինկայի հրապուրիչ կերպարը
ԼուսանկարներԵրգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին կրում է սեւ գույնի, ատլասե երկարափեշ զգեստ, որը համադրել է ոճային բարձրակրունկների, փոքրիկ պայուսակի հետ։ Արմինկան արձակել է մազերը, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Կերպարն ամբողջական են դարձնում զարդերն ու արեւային ակնոցը։ «Երեկ», - հրապարակմանը մեկնաբանություններում կարճ գրել է երգչուհին։ Երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել․ «Կանացի», «էլեգանտ»։