Անկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին պետք է վճարի նույն գինը, ինչ կանխիկի դեպքում կվճարեր. ԿԲ Քիմ Քարդաշյանը առաջին անգամ քայլել է Balenciaga-ի պոդյումով (լուսանկարներ) Աննա Հակոբյանին Քաջարանում Մանվել Փարամազյանը վարդերով է դիմավորել Միշտ ո՞նց, հո ամբողջ կյանքս դատարան չե՞մ գալու. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներից Միրզոյանը Մադրիդում հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Արթուր Ղազինյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի առնչությամբ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհ կկառուցվի «Իշխանությունն ուզում է կանխել օնիկգասպարյանների՝ Զինված ուժերի վերնախավում հայտնվելը» Հրաչյա Սարգսյանն այցելել է Փարիզի Կլիմայի ակադեմիա եւ «Երիտասարդական թաղամաս» 

Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմիքս թքել չկա՞․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ իշխանությունն Էդմոն Մարուքյանի շուրթերով հրապարակեց 6 կետանոց պատասխանը, որ հղել են` ի պատասխան Ադրբեջանի 5 կետերի: Մենք այդ կետերի վերաբերյալ մեկնաբանություն ենք խնդրել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից: 

Մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի միջոցով հանրայնացվեցին Բաքվի կողմից ավելի վաղ ներկայացված հինգ սկզբունքներին ի պատասխան Հայաստանի առաջարկները: Ի՞նչ կասեք այդ փաստաթղթի մասին, բավարարո՞ւմ է այն Ձեր ակնկալիքները:

Նախ, դժվար է ներկայացված կետերը փաստաթուղթ անվանել: Պարզապես զավեշտալի է, երբ պետության անունից նման մակարդակի արձագանք է լինում՝ սկսած կառուցվածքից մինչեւ բովանդակություն: Սա պարզապես խայտառակություն է: Ինչ վերաբերում է հարցին՝ բավարարո՞ւմ է արդյոք այն մեր ակնկալիքները, ապա վստահաբար կարող եմ ասել՝ ո՛չ: Բաքվի կողմից ներկայացված այդ հինգ սկզբունքներին, որոնց, ի դեպ, իրենց համաձայնությունը Հայաստանի իշխանություններն արդեն ամենաբարձր մակարդակով տվել էին, չեղավ հստակ արձագանք, ավելին՝ նման արձագանքի արդյունքում վերահաստատվեց այն պնդումը, որ այս իշխանությունները լիովին համաձայն են եւ գնում են ադրբեջանական օրակարգով հարաբերությունների կարգավորման: 

Այդ վեց կետերով, փաստացիորեն, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որեւէ կերպ չեն անդրադառնում Արցախի ինքնորոշման իրավունքին, նորից ամրագրում են Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու փաստը: Ուրեմն Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքներին, որոնցից առաջին երեքը, ուղղակի կամ անուղղակի կերպով, բացառապես ուղղված էին Արցախից մեկընդմիշտ հրաժարվելուն, այս իշխանությունները պատասխանում են ձեւակերպմամբ, որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»:

Ուշադրություն՝ ոչ մի խոսք արցախահայության ինքնորոշման իրավունքի, այդ իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման մասին, ոչ մի խոսք այն մասին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պիտի հստակեցվի՝ որպես արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխիք, ճիշտ հակառակը: 

Ակնհայտ է, որ Բաքվի առաջարկներին նման արձագանքը եւ այդ արձագանքի՝ այս ձեւով հանրայնացումն ինչ-ինչ խնդիրներ են լուծում իշխանությունների համար: Այն ծառայում է, այդ թվում, Ադրբեջանի շահերին՝ լեգիտիմացնելով ադրբեջանական ագրեսիան: Այս ամենին զուգահեռ ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի ու Արցախի ազգային, պետական շահերի հետ դա որեւէ աղերս չունի: Հերթական պարտվողական ժեստն է պարտության խորհրդանիշ դարձած այս իշխանությունների կողմից: 

Ընդհանրապես, մեր երկրի դե ֆակտո իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պետություն է ներկայացնում, եւ ինչպիսին որ իրականում կա, այդպես էլ ներկայանում է աշխարհին ու այդպես էլ պաշտպանում է մեր շահերը՝ ծեծ կերած փնթիի պես: Դա ի՞նչ պատասխան է, որ դուք եք տալիս. ձեզ ասում են՝ եկել ենք 5 կետով ականջներդ քաշենք, դուք ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞։ Դուք հասկանո՞ւմ եք՝ որտեղ եք հայտնվել, հասկանո՞ւմ եք՝ ինչի հետ եք խաղում. ձեր տներում պատմության դասագիրք չկա՞, թերթեք՝ գուցե հասկանաք պատահմամբ՝ ինչ ազգի ճակատագրի տնօրինողներն եք: Պատահմամբ, սխալմամբ, խիստ ժամանակավոր: Հեռացե՛ք, տղերք, դա ձեր խելքի բանը չէ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին պետք է վճարի նույն գինը, ինչ կանխիկի դեպքում կվճարեր. ԿԲ Քիմ Քարդաշյանը առաջին անգամ քայլել է Balenciaga-ի պոդյումով (լուսանկարներ)Աննա Հակոբյանին Քաջարանում Մանվել Փարամազյանը վարդերով է դիմավորելՄիշտ ո՞նց, հո ամբողջ կյանքս դատարան չե՞մ գալու. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներից Միրզոյանը Մադրիդում հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ Չինաստանում երեք տղամարդ մահապատժի է դատապարտվելԿայացել է Չավուշօղլու֊Լավրով հանդիպումը․ ինչ է քննարկվելԱլեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Արթուր Ղազինյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի առնչությամբ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը Անփոխարինելի մարդիկ չկան․ Ջոնսոն հայտարարեց իր հրաժարականի մասինՎերին Խոտանանը շրջանցող ճանապարհ կկառուցվի «Իշխանությունն ուզում է կանխել օնիկգասպարյանների՝ Զինված ուժերի վերնախավում հայտնվելը»Հրաչյա Սարգսյանն այցելել է Փարիզի Կլիմայի ակադեմիա եւ «Երիտասարդական թաղամաս» Բորիս Ջոնսոնը զանգահարել է Եղիսաբեթ թագուհունՊետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության սկզբունքները. Իրանի ԱԽ քարտուղար Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը Եղանակը՝ Հայաստանում Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի. Փաշինյան Հրդեհ Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին գտնվող անասնագոմում Սիրելի դասախոսներ, մեր երկրի փրկությունը սրանց օր առաջ իշխանությունից հեռացնելու մեջ է «Արդեն ապացուցել ես, որ մենք կարող ենք միասին անցնել ամեն ինչի միջով․․․»․ Լուսինե Թովմասյանի շնորհավորանքն ամուսնու տարեդարձին Առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ Վրաստանն առաջարկել է ադրբեջանցի և հայ պատգամավորների հանդիպում անցկացնելԳաղտնի ծննդաբերությո՞ւն․ Իլոն Մասկը 9-րդ անգամ հայր է դարձելԵՄ-ն անպայման կշփվի և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ՝ լուծելու բոլոր խնդիրները. ԵՄ հատուկ ներկայացուցիչԲունդեսթագի պատգամավորները վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով դիմել են Ալեն Սիմոնյանին Մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի. Քերոբյան Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտեր»-ում Շիրակցիների արձագանքը՝ Կարեն Սարուխանյանի՝ ԱԺ վերադառնալունԻրանում լրտեսության մեղադրանքով՝ օտարերկրյա դիվանագետներ են ձերբակալվելՀեշտ չի լինելու․ Բայրամովը՝ հայ֊ադրբեջանական սահմանի սահմանագծման մասինԿրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով կհետաձգվի Ողբերգական դեպք` Երևանում. 25-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է. բարեկամները մեղադրում են բժշկական կենտրոնին Անչափահասների, կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը կբացառվի. նախագիծն ընդունվեց ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվն ահռելի ծավալների է հասել․ Արա Ֆիդանյան Եգիպտոսում զբոսաշրջիկների ավտոբուս է վթարի ենթարկվել․ կա 8 զոհ և վիրավորներԱշոտ Փաշինյանը դիմում է գրել և դուրս եկել բուհից․ Գեղարվեստի պետական ակադեմիա ԳՇ պետը՝ ՊՆ առաջին փոխնախարար․ ՔՊ-ն միաձայն ընդունեց օրինագիծը 6 ամսով կարգելվի որոշ կենդանիների չմշակված մորթիների արտահանումը Հայաստանից Բորիս Ջոնսոնը հրաժարական է տալիսՀայաստանի հետ բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա․ Բայրամով«Նորավանք»-ի ֆուտբոլիստը միացել է «Արարատ-Արմենիա»-ին «Կարո՞ղ ա ես ձեզ պետք ա հիշեցնեմ՝ էս ինչ օրը սենց եմ ասել ու ոչ մի ռեակցիա». Փաշինյանը բարկացավԱԺ-ն ընդունեց ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպային Երևանում բնակարանով ապահովելու նախագիծը 89-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորածՀոնկոնգի հայ արքայազնը՝ սըր Խաչիկ Փոլ Չաթերը Դիլիջանի 2 թունելների նորոգման համար միջազգային մրցույթ է հայտարարվել Սոցիալական ցանցում վիրավորական պահվածքի համար դատարանը տուգանել է քաղաքացի Մարիամ Հովսեփյանին և հարկադրել, որ նա գրավոր ներողություն խնդրի«Ծառուկյանի կազինոն մաքուր էջից կաշխատի»․ «Պետությունն իրենց 5 մլրդ դրամից զրկել չի կարող»Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նորոգել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ փլուզման եզրին հայտնված պատը
Ամենադիտված