«Մեզ բերում են ստեղ, կապիկություն անում, ուղարկում․ թող նիստն ընդհատի ու ներկայանա զոհերի ծնողներին»
ՏեսանյութերՄեզ բերում են ստեղ, կապիկություն անում, ուղարկում․ թող նիստն ընդհատի ու ներկայանա զոհերի ծնողներին: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայրը:
«Մենք չենք բացելու փողոցը մինչև մեր բոլոր պահանջները չկատարեն. պահանջում ենք, որ այսօրվա նիստի ձայնագրության կրիչը տան մեզ, և նաև հիմնավորեն, թե ինչու դատախազը չի ծանուցվել և հիմքերը, թե ծանուցումը ինչու պատշաճ չի իրականցվել: Ինքը տարրական հարգանք չունի մեր նկատմամբ, վաղն էլ իր երեխան կարող ա լինի, ինքը շատ վստահ ա, որ դա չի լինի, բայց ես այդքան վստահ չեմ»,- ասաց զոհված զինծաառյողի մայրը:
Նշենք որ զոհված զինծառայողների հարազատները փակել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչության հարակից Բաբայան փողոցը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել։
Մանրամասները՝ տեսանյութում: