Գողացել են Պետական կամերային երաժշտական թատրոնի արտաքին պատին ամրացված 2 օդորակիչների շարժիչները
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 13-ին Երևանում տեղի ունեցած աձնական ունեցվածքի գողության փաստով:
Այդ օրը ոստիկանության հետաքննական բաժին ահազանգ է ստացվել, որ մայիսի 12-ից 13–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործաադրմամբ գողացել են Մաշտոցի պողոտա 58 հասցեում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնի արտաքին պատին ամրացված 2 օդորակիչների շարժիչները:
Նշված վայր ժամանած օպերատիվ խմբին կատարվածի մասին արդեն հաղորդում է տվել թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գողությունը կատարած անձին կամ անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: