Մեր զոհված տղաներից Մխիթար Գալեյանի հորն են ձերբակալում. Աննա Գրիգորյան
SocietyՆոր ինձ տեղեկացրեցին, որ մեր զոհված տղաներից մեկի՝ Մխիթար Գալեյանի հորն են ձերբակալում։ Այս մասին քիչ առաջ աննազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ հասել ենք այն կետին, երբ բերման են ենթարկում հերոսների հայրերին։
Այս պահին Աննա Գրիգորյանի խումբը, որտեղ միայն աղջիկեր են, փողոց են փակել։ Այս խմբի բոլոր տղաներին արդեն բերման են ենթարկել։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։