Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են պարեկների ավտոմեքենան ու Toyota Corolla-ն. կա վիրավոր
ՏեսանյութերԱյսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 09։20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Toyota Corolla մակնիշի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda Octavia մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Նարիրի» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկային ծառայության ավտոմեքենան՝ լուսաձայնային ազդանշանները միացրած, դեպքի վայր մեկնելիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը»,-գրել է կայքը։