Ոստիկանության բաժնում անչափահասների են ծեծում ու հայհոյում, առանց արձանագրելու բերման ենթարկելու փաստը․ փաստաբան
Տեսանյութեր«Այսօր մի խումբ քաղաքացիների ոստիկանները բերման են ենթարկել կոշտ ուժի կիրառմամբ։ Նրանց թվում են եղել երկու անչափահասներ՝ 17 և 15 տարեկան, որոնց հասցեին բաժնի օպերատիվ գծով տեղակալ ոմն Մեսրոպյանը հահոյանքներ է հնչեցրել պայմանավորված նրանց քաղաքական դիրքորոշմամբ, ինչպես նաև ծեծի է ենթրակել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը:
Նա հայտնեց, որ անչափասահները բերման են ենթարկվել ժամը 11։30-ին, որևէ փաստաթղթավորում չէր իրականացվել, չէր կազմվել։
Փաստաբանն ասաց, որ այս հարցն այսպես չի թողնելու, ու անչափահաս երեխաների ծեծի դեպքով բոլոր պատասխանատուները խստագույնս պատժվելու են։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։