Հնդիկ ինժեներները ընդամենը երկու ժամում ծովի ջրից 96,3%-անոց ուրան են ստացել Բերման է ենթարկվել Սալման Ռուշդին դանակահարողը Սյունիքի Խոտ գյուղում այրվել են մոտ 10 հա ցորենի հնձած արտ և մոտ 6 հա խոտածածկույթ Արարատի մարզում բախվել են Toyota Jeep-ը, Nissan Tiida-ն և Mercedes-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր Մակրոնը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները «Հարի Փոթերի» հեղինակը սպանության սպառնալիքներ է ստացել Վթար Արշակունյաց պողոտայում. միմյանց են բախվել Mercedes մակնիշի մեքենաներ Երևանի Չեխովի փողոցում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում. ԱԻՆ Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները Աղավնոն որեւէ ընտանիք դեռ չի լքել. Սուրեն Պետրոսյան 

Ուկրաինայի ավելի քան 200 քաղաքացի ապաստան է հայցել Հայաստանից

Հայաստան

Ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան եկող թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի քաղաքացիների թիվը էականորեն ավելացել է. Ուկրաինայի 200 քաղաքացի, որի կեսից ավելին ազգությամբ հայեր են, արդեն ապաստան է հայցել Հայաստանից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը ընդգծեց, որ Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիները աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակ ստանալու պահանջից ազատված են որպես ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիներ: Նրանք իրավունք ունեն ազատորեն մինչև 180 օր Հայաստանում մնալու:

«Եթե իրենց աշխատանքային գործունեությունն ավելի երկար է ձգվելու, Միգրացիոն ծառայությունն իրենց տալիս է փաստաթուղթ այն մասին, որ օրինական են բնակվում և աշխատում Հայաստանում: Տրվում է տեղեկանք՝ պլաստիկ քարտի տեսքով: Այն տրամադրվում է անվճար բավականին սեղմ ժամկետում՝ 1 շաբաթից 10 օրում»,-պարզաբանեց Դավթյանը:

Հայտը պետք է ներկայացնել օնլյան տարբերակով՝ workpermit.am կայքի միջոցով: Քարտը տրամադրվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով, օրինակ, եթե ՌԴ քաղաքացին Հայաստանում 5 տարով պայմանագիր է կնքել որևէ ընկերությունում, ապա ստանում է 5 տարվա տեղեկանք: Իսկ, եթե պայմանագիրն անժամկետ է, տեղեկանքը տրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ:

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 142 հազար 117 ՌԴ քաղաքացի, համեմատության համար նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստան եկած ՌԴ քաղաքացիների թիվը եղել է 43 հազար 45: Ընդ որում, այս տարվա հունվարին Հայաստան է եկել 47 հազար 381 ՌԴ քաղաքացի, փետրվարին՝ 40 հազար 36 քաղաքացի, մարտին՝ 54 հազար 700 քաղաքացի: 2022-ի առաջին եռամսյակում Հայաստանից գնացել է 138 հազար 111 ՌԴ քաղաքացի: Տարբերությունը, այսինքն սահմանահատումների մնացորդի թիվը շուրջ 4000 է: Սակայն Դավթյանը շեշտում է՝ սա չի նշանակում, որ Հայաստանում եռամսյակային տվյալներով ընդամենը 4 հազար ՌԴ քաղաքացի կար: «Այդ թիվը փոքր է, քանի որ հունվար ամսին, նաև փետրվարին ՌԴ քաղաքացիների ելքը շատ մեծ է եղել: Հնարավոր է, որ այդ ելքի մեջ արտացոլված են ՌԴ քաղաքացի հանդիսացող հայ աշխատանքային միգրանտները, որոնք գարնանը, ձմռանը մեկնում են ՌԴ-ում աշխատելու»,-ասաց նա:

Հունվարին Հայաստանից գնացել է 55 հազար 125 ՌԴ քաղաքացի, փետրվարին՝ 38 հազար 548 քաղաքացի, մարտին՝ 44 հազար 438 քաղաքացի: Հունվարին ՌԴ քաղաքացիների ելքերի և մուտքերի տարբերությունը բացասական է եղել, հետո Հայաստանում նկատվել է Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսք, արդյունքում այդ բացասական թիվը կրճատվել է, դարձել դրական, բարձրացել մինչև 4 հազար: Սակայն, օրինակ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, եռամսյակային տվյալներով թիվը գերազանցել է 1500-ը: Դավթյանը նկատեց. «Դժվար թե 4000-ից 1500-ը գրանցվեին որպես իրավաբանական անձ: Իրականում այդ թիվն անգամներով մեծ է»:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին, ապա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 5938 Ուկրաինայի քաղաքացի՝ նախորդ տարվա նույն ժամանակի 2531-ի համեմատ: Ընդ որում, բաշխվածությունը հետևյալ կերպ է՝ հունվարին Հայաստան եկած Ուկրաինայի քաղաքացիների թիվը  2079 է, փետրվարին՝ 1597, մարտին՝ 2262: Սակայն եռամսյակի տվյալներով Հայաստանից գնացել է Ուկրաինայի 5631 քաղաքացի: Սահմանահատումների մնացորդը 307 է, համեմատության համար 2021-ի առաջին եռամսյակի արդյունքներով սահմանահատումների մնացորդը եղել է 68: Ընդ որում, այս տարվա հունվարին և փետրվարին ևս տարբերությունը բացասական է եղել, մարտին արդեն՝ դրական: Եռամսյակի տվյալներով Հայաստանում մնացած Ուկրաինայի շուրջ 300 քաղաքացիներից 200-ը ապաստան է հայցել Հայաստանից:

Հայաստանից ապաստան հայցող, այսինքն` փախստականի կարգավիճակ խնդրող Ուկրաինայի քաղաքացիների թվում են ազգությամբ հայեր: «Այս պահին ունենք ավելի քան 200 անձից նմանատիպ հայցադիմում, որոնց 60 տոկոսն ազգությամբ հայեր են, 40 տոկոսը՝ ազգությամբ ուկրաինացիներ»,-ասաց Դավթյանը:

Երբ այդ անձանց շնորհվի փախստականի կարգավիճակ, իրենք Հայաստանում ունենալու են օրինական բնակվելու իրավունք, նրանց տրամադրվելու է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը վավեր է աշխարհի մոտ 160 պետություններում, որոնք ապաստանի նույն ընթացակարգով են առաջնորդվում: Հայաստանից ապաստան հայցած Ուկրաինայի քաղաքացիների մասով այս պահին դեռևս որոշումներ չկան, ընթացակարգը ոչնչով չի տարբերվում մյուս ապաստան հայցողների ընթացակարգից: Որոշման կայացման համար նախատեսված է 3 ամիս: Երբ նախադեպային որոշումը կայացվի, մնացածը, որոնք նույնանման գործեր են, ավելի արագ կընթանան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հնդիկ ինժեներները ընդամենը երկու ժամում ծովի ջրից 96,3%-անոց ուրան են ստացել Բերման է ենթարկվել Սալման Ռուշդին դանակահարողը Վիկտորյա Սահակյանի հրապուրիչ լուքը Պորոշենկոյին նկատել են Վարշավայի օդանավակայանում՝ գինու շիշը ձեռքին (տեսանյութ)Սյունիքի Խոտ գյուղում այրվել են մոտ 10 հա ցորենի հնձած արտ և մոտ 6 հա խոտածածկույթ Արարատի մարզում բախվել են Toyota Jeep-ը, Nissan Tiida-ն և Mercedes-ը. կա 1 զոհ, 4 վիրավորՄակրոնը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները«Հարի Փոթերի» հեղինակը սպանության սպառնալիքներ է ստացել«Կյանքը՝ երիցուկների շրջապատում»․ Էվա Խաչատրյանի գրավիչ կերպարը (լուսանկար) Վթար Արշակունյաց պողոտայում. միմյանց են բախվել Mercedes մակնիշի մեքենաներ Ծիսական արարողության համար երեխայի գլուխը կտրած քահանան մահապատժի է դատապարտվելԵրևանի Չեխովի փողոցում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում. ԱԻՆ Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները Հոգեբանները բացատրել են, թե ինչպես է անհատականության տիպը ազդում սեքսի վրա«Փյունիկը» հաղթեց «Շիրակին» Աղավնոն որեւէ ընտանիք դեռ չի լքել. Սուրեն ՊետրոսյանՌուսաստանն Իրանից 1000 անօդաչու թռչող սարք է գնումՖրանսիայի խորհրդարանը հայտարարել է երկրում վառելիքի ռեկորդային ցածր պաշարների մասինՍառցասարի ուղղությամբ թշնամին առաջխաղացում է ունեցել, բայց մեր վերահսկվող տարածքից որևէ մմ չի զիջվել. Մետաքսե Հակոբյան. «Փաստինֆո»«Սիրտս կրակով լցվավ»․ ծնվել է Արամ MP3-ի երրորդ երեխան (տեսանյութ) Սիրուշոն ներկայացել է խորը դեկոլտե ունեցող զգեստով (լուսանկար)ԱՄՆ-ը պատերազմի եզրին է Ռուսաստանի ու Չինաստանի հետ. Քիսինջեր Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորԵվրոպայում գետի ափին 10 տոննա սատկած ձուկ է հայտնաբերվելՔանյե Ուեսթին լուսանկարել են մոդելի հետ ժամանակ անցկացնելիս (լուսանկար)Յուրահատուկ գործընթացներ են սկսվել Եվրոպայում․ քաղաքագետ Նշվել է երջանիկ հարաբերությունների համար տարիքային օպտիմալ տարբերությունը Ամերիկացի կոնգրեսականը ՉԹՕ-ի բախումն ինքնաթիռին անվանել է «ժամանակի հարց»Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 3 Mercedes-ներ, այդ թվում՝ «յաշիկ». կա վիրավոր«Օգոստոսի 23-ը պատմական օր կլինի հայ ժողովրդի պատմության մեջ»Օլգա Բուզովան հայտնաբերվել էՋոնի Դեփի դուստրը լուսանկարվել է ներքնազգեստով Սեյրան Սարոյանը հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան Սաուդցի կուրսանտներին հեռացրել են բրիտանական ռազմական ակադեմիայից շքեղության պատճառովԴայանա Դավթյանի գրավիչ կերպարը Բուլղարիայից Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու քրգործով Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Ալիևը հանձնարարել է ադրբեջանցիներով բնակեցնել հայկական Բերձորը, Աղավնոն և Սուսը. ԶԼՄ Պետրոսյանի երիտասարդ կինը լողազգեստով ցուցադրել է կազմվածքն ու հիացրել հետևորդներինԶապորոժիեի իշխանությունները հայտնել են Էներգոդարի և ատոմակայանի գնդակոծման մասին «Ամռանը, երբ շոգ է, դու կարող ես ձգվել ու ձեռք տալ երկնքին». Օլյա Հակոբյանը՝ լողազգեստով Օնտարիոյի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ մեղու է կուլ տվել (տեսանյութ)Զաքիր Հասնովը հանձնարարություններ է տվել հայ-ադրբեջանական պետական սահմանին «ընթացող գործողությունների վերաբերյալ»Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը «Դեպքն անփութության հետեւանք է». Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում նորածնի մահվան համար հարազատները մեղադրում են բժիշկներին (տեսանյութ) Նախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվել Մասնագետը բացատրել է՝ ինչպես կարելի է ստուգել՝ կա՞ արդյոք բերանի տհաճ հոտԱլեքսանդր Միլկովիչը հանդես կգա «Փյունիկ»-ում Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը. Մեսսին բացակայում է Ուկրաինայի բյուջեն ամսական կորցնում է մոտ 5 միլիարդ դոլար․ WSJ
Ամենադիտված