«Թուրք ես դու». դատական նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց. զոհվածների ծնողները պնդում են չհետաձգել նիստը
SocietyՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգելու որոշման պահին իրավիճակը լարվեց դահլիճում։
Դատարանն այլ դատական նիստ ունենալու պատճաբանությամբ հետաձգեց նիստը եւ նշանակեց մայիսի 23-ին, ինչը զոհված զինծառայողների ծնողներին բարկացրեց։ Ծնողները պնդեցին, որ պետք է իրենց բողոքի քննությունը շարունակվի, սակայն դատավոր Բիշարյանը դուրս եկավ նիստերի դահլիճից։