Ցուցարարները շրջափակել էին հյուրանոցը, որտեղ կանգ է առել Լիտվայի նախագահը
Երևանում ցուցարարները շրջափակել էին Երևանի «The Alexander» հյուրանոցը, որտեղ կանգ է առել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Վերջինս պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երկօրյա այցով։
«Այս հյուրանոցում է մնում Լիտվայի նախագահը։ Ի դեպ, տեղեկացանք, որ այսօր նրա ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ էլ շնորհավորում ենք։ Բայց Երեկ մենք նամակ ենք հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի կամքը, չունի միջազգային գործընկերների հետ բանակցելու մանդատ, ուստի այն մարդը, ում հետ նա բանակցելու է, լեգիտիմ չէ»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը Լիտվայի առաջնորդի հետ բանակցություններում, անշուշտ, կսկսի համոզել նրան, որ ընդամենը մի քանի հարյուր մարդ է դուրս եկել փողոց, իսկ իշխանությունները հրաժարվում են բիրտ ուժ կիրառել։
Հյուրանոցի մոտ կարճ կանգառից հետո ընդդիմադիրները շարունակեցին իրենց երթը Երևանի կենտրոնով։