«Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու»․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 19-ի ծրագրերը
Քաղաքական«Քաղաքացիներին ժամը 09։30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, տարբեր աշխատանքներ ունենք անելու։ Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ տարբեր պատճառներից ելնելով՝ այդ ծրագրի դետալներն այս պահին չի հրապարակում։ Սաղաթելյանը շեշտեց, որ վաղը կարևոր վճռական օր է լինելու։
«Լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ կազմակերպվելու են այնպիսի միջոցառումներ, որտեղ լսվելու է հենց ժողովրդի ձայնը։
«Մեր ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 19։00-ն, իսկ 19։00-ին կրկին հրավիրում ենք հանրահավաքի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հետևաբար, Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առ ոչինչ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց նաև՝ նշված այցին և պայքարի դուրս եկած քաղաքացիների և քաղաքական ուժերի տեսակետներին շատ ավելի հանգամանալից անդրադարձ է լինելու մայիսի 21-ին սպասվող հանրահավաքին։