Լիտվայի նախագահը «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումների ներքո ժամանեց Բաղրամյան 26
ВидеоԸնդդիմության բազմամարդ հավաքի վանկարկումների ներքո Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ուժեղացված ավտոշարասյունը ժամանեց Բաղրամյան 26, որտեղ նրան մուտքի մոտ դիմավորեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ցուցարարները վանկարկում էին «ամո՛թ, ամո՛թ» և «Նիկոլ, դավաճա՛ն», ոստիկանությունը նրանց հատկացրել էր նախագահական նստավայրի դիմացի մայթը։