Քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ. Միհրան Պողոսյան
ԲլոգոսֆերաՔննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ, ինչի կապակցությամբ պետք է նշանակվի փորձաքննություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իգոր Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
«Իգոր Խաչատուրովին գիշերը ստեղծված արտակարգ դատարանի կողմից կալանավորմանը կանդրադառնամ քիչ ուշ։
Միևնույն ժամանակ պնդում եմ, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ, ինչի կապակցությամբ պետք է նշանակվի փորձաքննություն»- գրել է Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը կալանավորվել է երեկ՝ ոատիկանի նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, թե իբրև Խաչատուրովը դեպքի ժամանակ եղել է թմրանյութերի ազդեցության ներքո։
«Քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց »,- հայտարարել է ՔԿ-ն։