ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան 

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Լիտվայի նախագահի տիկնոջը

Արտաքին Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի տիկնոջը՝ Դիանա Նաուսեդիենեին։

Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն առանձնազրույց են ունեցել։ Ողջունելով տիկին Նաուսեդիենեին՝ ՀՀ վարչապետի տիկինը նշել է, որ շատ ուրախ է Երևանում հյուրընկալել իր բարեկամին։ Առանձնազրույցի ընթացքում նրանք անդրադարձել են հասարակական կյանքում կանանց դերի ակտիվացման կարևորությանը:

«Տիկին Նաուսեդիենե, մենք առաջին անգամ հանդիպել ենք 2019 թվականին Լիտվայում։ Ուրախ եմ, որ երկրորդ անգամ հանդիպելու առիթ է ստեղծվել և Ձեզ հյուրընկալում եմ Երևանում։ Կարծում եմ, որ քննարկելու և համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հեռանկարներ կան։ Մենք կկարողանանք օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի միմյանց ավելի լավ ճանաչենք և փորձենք գտնել համագործակցության տարբեր ուղիներ։ Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հայ և լիտվացի ժողովուրդների բարեկամական դարավոր կապի ամրապնդմանը»,- իր խոսքում նշել է Աննա Հակոբյանը։

Աննա Հակոբյանը հիշեց, որ դեռ 2 տարի առաջ, երբ աշխարհը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, Դիանա Նաուսեդիենեն լիտվական ռազմական ինքնաթիռով նվերներ էր ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին։ Աննա Հակոբյանը նորից շնորհակալություն հայտնեց տիկին Նաուսեդիենեին մարդասիրական քայլի համար։

Լիտվայի Հանրապետության նախագահի տիկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ուրախությամբ հիշել իրենց առաջին հանդիպումը։ Այն Դիանա Նաուսեդիենեի առաջին պաշտոնական հանդիպումն էր Լիտվայի նախագահի տիկնոջ կարգավիճակում։

Առանձնազրույցի ընթացքում Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին ներկայացրել է իր գործունեությունը և ընդգծել, որ դրա հիմքում դրված է առողջ ապրելակերպի և հասարակությունների կայուն զարգացման քարոզը։ Նա համոզմունք է հայտնել, որ մեր հասարակություններում մեծացնելով կանանց դերը, կկարողանան աշխարհն ավելի լավը դարձնել։

Այնուհետև Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջը ուղեկցությամբ այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, հանդիպել բուժում ստացող երեխաների հետ։ Հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին և հետաքրքրվել երեխաների առողջականով։ Լիտվայի նախագահի տիկինը Աննա Հակոբյանին փոխանցել է պաշտոնական հրավեր, որպեսզի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկները այցել են Լիտվա և անցնեն վերապատրաստում։

Աննա Հակոբյանը և Դիանա Նաուսեդիենեն պայմանավորվել են ուժեղացնել շփումները առողջապահության և մշակույթի ոլորտներում։ Այդ նպատակով Լիտվայի նախագահի տիկինը Հայաստանի վարչապետի տիկնոջը հրավիրել է Լիտվա։ Աննա Հակոբյանն ընդունել է հրավերն ու պատրաստակամություն հայտնել կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
Ամենադիտված