Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել Իրանին Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆ Սպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումները Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրել Կոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն 

Խորհուրդ կտայի՝ «լալկվեն» ու շա՛տ արագ հեռանան

Բլոգոսֆերա

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս օրերին տարբեր ճակատներով իշխանական շահերը սպասարկող, որոշ ճամբարափոխ զանգվածներ և նրանց ենթարկվող սուտ արբանյակները, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում են իրենց ծառայությունները մատուցել «գերագույն պատասխանատուին»՝ անվտանգության համակարգում իրենց ձախողումները նորից բարդելով «նախկինների» կամ ուրիշների վրա։ 

ԱՌԱՋԻՆԸ՝  խորհրդական Էդմոն Մարուքյանը Բանակի բարեփոխումների ձախողման մասին մեր տեսակետները անվանում է «մերկապարանոց»՝ բացարձակ պատկերացում չունենալով, որ երկրի պաշտպանության խնդիրների փոփոխության պայմաններում միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծմամբ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ է իրականացվում՝ գնահատելով անվտանգության նոր միջավայրը, վեր հանելով արտաքին ու ներքին սպառնալիքները և որոշելով պետության յուրաքանչյուր գերատեսչության դերն ու խնդիրը պաշտպանական քաղաքականության մեջ։ Այնուհետև, ըստ զարգացման պլանի մեթոդաբանության, տեղեկությունների՝ գաղտնիք չպարունակող մասը ներկայացվում է հանրությանը, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ Բանակը վերականգնվում է և շարունակում մնալ որպես անվտանգության երաշխավոր։ 

Եվ սա «փիար» չէ, այլ, ընդհակառակը, իշխանությունն ինքն է պարտավոր փարատել քաղաքացու բոլոր մտահոգությունները՝ իր կատարած աշխատանքները խելամտորեն ներկայացնելով հանրությանը։
Լսո՞ւմ եք, նորից եմ կրկնում՝ նույնիսկ իրենք՝ այս իշխանություններն են իրենց շուրթերով ասում, որ այս գործընթացը իրենք չեն կատարել։ Ընդհակառակը, Նիկոլի իշխանությունը Բանակի նկատմամբ քաղաքականությունը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի։ 

Ես մեղավոր չեմ, որ երկրի կառավարության աթոռին կառչած Նիկոլը չունի այդ կրթությունն ու մակարդակը։ Եվ խորհուրդ կտայի Էդմոն Մարուքյանին՝ չմտնել այն թեմաների մեջ, որոնցից գաղափար չունի և երբևէ չի  էլ կարող ունենալ։

ԵՐԿՐՈՐԴԸ՝ բանակում ծառայած գեներալ Գագիկ Մելքոնյանը մինչև հիմա զարմանալի կերպով չգիտի՞, որ պետական կամ ռազմական գործում կարող են որոշումներ կայացնել ու իրականացնել մարդիկ, ովքեր պաշտոն ունեն և հետևաբար իրավական հիմքով լծակներ, իրավասություններ, պարտավորություններ՝ խնդիրները լուծելու համար։ 
Կոնկրետ ոչ մի պահեստազորի զինվորական, ներառյալ նաև գեներալ Մելքոնյանը թող գլուխ չգովեն․ իրենք  այդ հնարավորությունը չունեին։ 

Կրթված զինվորականները գիտեն, որ բացարձակ տարբեր են մարտական գործողությունները լեռնային պայմաններում, որտեղ եղել է Մելքոնյանը, և ավելի դժվար են գործողությունները հարթավայրային պայմաններում, որտեղ հակառակորդը, ուժեր կուտակելով, գլխավոր հարված է հասցրել ու ճեղքել պաշտպանությունը։

Վերախմբավորումներ կատարել և փակել հակառակորդի առաջխաղացման ճանապարհը՝ պետության ղեկավարության խնդիրն է, ընդ որում՝ նաև Հադրութում ու առավել ևս Շուշիում։ Լսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները․ թող ինքը որոշի։ Իսկ ինչ եք կարծում՝ ինքը չգիտի՞ դրա մասին։

ԵՐՐՈՐԴԸ՝  ոստիկանության գնդապետն ասում է, որ ոստիկանության պետը թույլ է տվել կոլեգիայի անդամներին գլխարկ չկրել։ Պահանջում եմ հրապարակել այդ թույլտվության հրամանը․ թող ժողովուրդը տեսնի։ Ինչպե՞ս կարող է համազգեստի կրման մեջ տարբերություն լինել․ ի՞նչ օրինակ են ցույց տալիս պետերն իրենց ենթականերին։ Այդպես լավ չէ, թող մյուսին էլ թույլ տան կոճակները չկոճկել,  ուսադիրները հանել կամ տաբատ չկրել։
Սա ի՛նչ «բեսպրեդել» է։

Ես հիմա պահեստազորում եմ և քաղաքացիական հագուստ եմ կրում, սակայն երբ ծառայում էի զինվորական համակարգում ու նույնիսկ 44-օրյա պատերազմի օրերին,  երբևիցե չեմ խախտել համազգեստ կրելու օրենքը։

Ես և ժողովուրդը՝ որպես պատգամավոր և հանրություն, պահանջում ենք, որ մեր օրենքի պաշտպանը օրենքի պաշտպանման համար օրինակ հանդիսանա։ Եվ նորից՝ Նիկոլն ու իր սատելիտները որտեղից իմանան դրա մասին ու պահանջեն կողքի կանգնածներին չխախտել օրենքը, եթե իրենք չեն ծառայել ու կյանքում՝ մինչև պաշտոնների դրվելը, նույնիսկ մի քանի մարդ չեն ղեկավարել։ Նրանք միայն կարող  են իրենց կեղծ հրոսակախմբերին հրահանգ տալ, որ ամենակեղտոտ խոսքերով, ստերով հարձակվեն, վարկաբեկեն մարդկանց։ 
Եվ այսպես շարունակ։ Ժողովուրդը կարող է տարբեր  ուղղություններով մերկացնել,  թվարկել իշխող ուժի ստերը, ապօրինությունները։ 

Այնպես որ, խորհուրդ կտայի՝ «լալկվեն» ու ոչ թե, ինչպես իրենք են ասում, «հանգիստ նստեն տեղները»,  այլ շա՛տ արագ հեռանան»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
43-ամյա Փերիս Հիլթոնը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքը (լուսանկար)Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել ԻրանինՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆՍպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումներըՔիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրելԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է (տեսանյութ)Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Դուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Ավինյանի որոշմամբ՝ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվիԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էրդողանն Իսրայելին մեղադրել է սադրանքների մեջԱլեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան Արևմուտքի «սիրելիները»՝ պատուհաս սեփական ժողովուրդների համարՖոտոսեսիայի ժամանակ ալիքն օվկիանոս է քշել-տարել զբոսաշրջիկին Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Երգչուհի Քեթի Փերիի տոպն ընկել է եթերի ժամանակ (տեսանյութ)«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունենԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունըԲավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. ՀարությունյանՊետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել էԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼրատվությունից իմացա, շատ բան չգիտեմ, չեմ հարցաքննվել․ Ավանեսյանը՝ ԱՆ ձերբակալված պաշտոնյանի մասին
Ամենադիտված