«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է 

Փաշինյանի և թիմակիցների քաղաքական «բլեֆեր»-ի կարճ կյանքը

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ ՔՊ-ական պաշտոնյաները հաճախ են փորձում մեդիա դաշտում տիրաժավորել այնպիսի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա իրենց քաղաքական դիվիդենտներ շահել: Սա իրականում ոչ այլ ինչ է, քան քաղաքական բլեֆի դասական օրինակ:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, որ թոշակների 10 տոկոսով փաստացի ավելացում ունենք: Արդյո՞ք սա ճիշտ տեղեկություն է` հաշվի առնելով, որ թոշակները որպես այդպիսին չեն բարձրանալու: Իրականում, սակայն, սա բլեֆ է. կենսաթոշակների ոչ մի բարձրացման մասին խոսք չկա, և այն, ինչ ուզում է անել կառավարությունը, ոչ մի առնչություն չունի կենսաթոշակների բարձրացման հետ։ Կենսաթոշակների 10 տոկոս բարձրացում՝ նշանակում է, որ նախկին, ասենք՝ 40 հազար դրամի փոխարեն՝ թոշակառուն ստանալու է 44 հազար դրամ։ Բայց այդպես չէ. կենսաթոշակառուն շարունակելու է ստանալ այնքան, որքան ստացել է։

Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը պարբերաբար հայտարարում է, որ մոտ ապագայում սկսելու են մետրոպոլիտենի նոր կայանի կառուցումը: Ավինյանը, մասնավորապես, գրել է՝  «Աջափնյակից» բացի ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում է նախատեսվում «Փեթակի» մոտ։ «Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսի ձեռքբերումը»,- գրել է նա։ Իրականում դեռ հասկանալի չէ, թե ինչ գումարներով է կառուցվելու մետրոյի նոր կայարանը, սակայն այդ ծրագիրը փորձում են էլ ավելի ճոխացնել և դրան ավելացնել ևս մեկ կանգառի կառուցում, ինչը, ըստ էության, որևէ լուրջ ծախս չի ենթադրում: Չենք զարմանա, որ արդյունքում կկառուցվի հենց միայն նոր կանգառը, իսկ կայարանի կառուցումը կգրվի սառույցին:

Մետրոյի նոր կայարանի կառուցման համար ներդրող ներգրավելու ընթացքում հասցրել է փիառվել նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանը դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվեց․ ունենք ազդակներ՝ Բաքվի պահվածքն ընդունելի չէ: Բնական է, որ շարքային քաղաքացիներին տեղյակ չեն պահի, թե ինչ ազդակներ են ստացվել, որոնք այդպես ոգևորել են ՀՀ իշխանություններին, սակայն նման հայտարարություն անելով` հասարակության մի ստվար հատվածի գլխի տակ դրվում է բարձ, փորձում են համոզել, որ ամեն բան վերահսկվում է, իսկ արդյո՞ք դա այդպես է: 

2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը, խոսելով սպասվող ներդրումների մասին, հայտարարեց, որ Ծովազարդ գյուղից ծագումով մի գործարար 2019 թ. հունվարին տեքստիլի գործարան կբացի շրջանում: Տվյալ գործարանի կառուցումից, իհարկե, մինչ օրս որևէ նորություն չկա:

Բազմաթիվ խոստումներ էր տվել նաև այն ժամանակ դեռ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:  Օրինակ, որ «Հայաստանը պետք է հանդես գա որպես տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն»: Այն ժամանակ այդ ձևակերպումը շատերի համար թվաց հեղափոխական, սակայն այսօր արդեն պարզ է, որ դա ընդամենը հերթական բլեֆն էր:

Պարզից էլ պարզ է, որ շատ հաճախ ՀՀ պաշտոնյաները պարզապես խեղաթյուրում են իրականությունը` ներկայացնում այն այնպիսի փաթեթավորմամբ, որը կօգնի իրենց ժամանակ և քաղաքական դիվիդենտներ շահել, թեկուզ և ոչ երկար ժամանակով, քանի որ բլեֆը վաղ թե ուշ բացահայտվելու է:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն
Ամենադիտված