ԱՄՆ ու Չինաստանն կարող են ռազմական կոնֆլիկտի մեջ մտնել. Սինգապուրի փոխվարչապետ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Թայվանի 7 քաղաքական գործչի դեմ Արցախի ԱԺ նախագահը Երևանում քննարկել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը Ի՞նչ են քննարկել Զելենսկին և Մակրոնը. Ուկրաինայի նախագահը փակագծեր է բացել Երևանում բախվել են BMW-ն, Mercedes-ն, Skoda-ն և Honda-ն. վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն է ՀՀ-ում հայտարարված երկօրյա սգո օրերն աշխատանքային են Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Գյումրի քաղաքի բնակչի կողմից ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հատկանիշներով. ՔԿ Հրշեջները մեկուսացրել են Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը Nemra խումբը չեղարկել է համերգները Էրդողանը մտադիր է Գուտերեշի և Զելենսկու հետ քննարկել ուկրաինական կարգավորումը 

Փաշինյանի և թիմակիցների քաղաքական «բլեֆեր»-ի կարճ կյանքը

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ ՔՊ-ական պաշտոնյաները հաճախ են փորձում մեդիա դաշտում տիրաժավորել այնպիսի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա իրենց քաղաքական դիվիդենտներ շահել: Սա իրականում ոչ այլ ինչ է, քան քաղաքական բլեֆի դասական օրինակ:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, որ թոշակների 10 տոկոսով փաստացի ավելացում ունենք: Արդյո՞ք սա ճիշտ տեղեկություն է` հաշվի առնելով, որ թոշակները որպես այդպիսին չեն բարձրանալու: Իրականում, սակայն, սա բլեֆ է. կենսաթոշակների ոչ մի բարձրացման մասին խոսք չկա, և այն, ինչ ուզում է անել կառավարությունը, ոչ մի առնչություն չունի կենսաթոշակների բարձրացման հետ։ Կենսաթոշակների 10 տոկոս բարձրացում՝ նշանակում է, որ նախկին, ասենք՝ 40 հազար դրամի փոխարեն՝ թոշակառուն ստանալու է 44 հազար դրամ։ Բայց այդպես չէ. կենսաթոշակառուն շարունակելու է ստանալ այնքան, որքան ստացել է։

Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը պարբերաբար հայտարարում է, որ մոտ ապագայում սկսելու են մետրոպոլիտենի նոր կայանի կառուցումը: Ավինյանը, մասնավորապես, գրել է՝  «Աջափնյակից» բացի ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում է նախատեսվում «Փեթակի» մոտ։ «Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսի ձեռքբերումը»,- գրել է նա։ Իրականում դեռ հասկանալի չէ, թե ինչ գումարներով է կառուցվելու մետրոյի նոր կայարանը, սակայն այդ ծրագիրը փորձում են էլ ավելի ճոխացնել և դրան ավելացնել ևս մեկ կանգառի կառուցում, ինչը, ըստ էության, որևէ լուրջ ծախս չի ենթադրում: Չենք զարմանա, որ արդյունքում կկառուցվի հենց միայն նոր կանգառը, իսկ կայարանի կառուցումը կգրվի սառույցին:

Մետրոյի նոր կայարանի կառուցման համար ներդրող ներգրավելու ընթացքում հասցրել է փիառվել նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանը դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվեց․ ունենք ազդակներ՝ Բաքվի պահվածքն ընդունելի չէ: Բնական է, որ շարքային քաղաքացիներին տեղյակ չեն պահի, թե ինչ ազդակներ են ստացվել, որոնք այդպես ոգևորել են ՀՀ իշխանություններին, սակայն նման հայտարարություն անելով` հասարակության մի ստվար հատվածի գլխի տակ դրվում է բարձ, փորձում են համոզել, որ ամեն բան վերահսկվում է, իսկ արդյո՞ք դա այդպես է: 

2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը, խոսելով սպասվող ներդրումների մասին, հայտարարեց, որ Ծովազարդ գյուղից ծագումով մի գործարար 2019 թ. հունվարին տեքստիլի գործարան կբացի շրջանում: Տվյալ գործարանի կառուցումից, իհարկե, մինչ օրս որևէ նորություն չկա:

Բազմաթիվ խոստումներ էր տվել նաև այն ժամանակ դեռ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:  Օրինակ, որ «Հայաստանը պետք է հանդես գա որպես տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն»: Այն ժամանակ այդ ձևակերպումը շատերի համար թվաց հեղափոխական, սակայն այսօր արդեն պարզ է, որ դա ընդամենը հերթական բլեֆն էր:

Պարզից էլ պարզ է, որ շատ հաճախ ՀՀ պաշտոնյաները պարզապես խեղաթյուրում են իրականությունը` ներկայացնում այն այնպիսի փաթեթավորմամբ, որը կօգնի իրենց ժամանակ և քաղաքական դիվիդենտներ շահել, թեկուզ և ոչ երկար ժամանակով, քանի որ բլեֆը վաղ թե ուշ բացահայտվելու է:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆինլանդիան առաջարկել է նոր տիպի վիզաներ տրամադրել ռուսաստանցիներինԱՄՆ ու Չինաստանն կարող են ռազմական կոնֆլիկտի մեջ մտնել. Սինգապուրի փոխվարչապետՌուս-ուկրաինական պատերազմում ևս մեկ ադրբեջանցի է զոհվելApple-ի աշխատակիցը կարող է հեռացվել TikTok-ի պատճառով, որտեղ բացահայտել է ընկերության «գաղտնիքները»Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Թայվանի 7 քաղաքական գործչի դեմ Արցախի ԱԺ նախագահը Երևանում քննարկել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը «Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. Hetq.am ԱՄՆ 4 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային՝ ՌԴ-ի դեմ պայքարելու համարԱնջելինա Ջոլիին լուսանկարել են ճերմակ երկար զգեստովԻ՞նչ են քննարկել Զելենսկին և Մակրոնը. Ուկրաինայի նախագահը փակագծեր է բացել Երևանում բախվել են BMW-ն, Mercedes-ն, Skoda-ն և Honda-ն. վարորդներից մեկը Հայկ Մարությաննի կինն էՀՀ-ում հայտարարված երկօրյա սգո օրերն աշխատանքային են Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Գյումրի քաղաքի բնակչի կողմից ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հատկանիշներով. ՔԿ Հրշեջները մեկուսացրել են Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենայում բռնկված հրդեհը Nemra խումբը չեղարկել է համերգները Էրդողանը մտադիր է Գուտերեշի և Զելենսկու հետ քննարկել ուկրաինական կարգավորումըՀայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք մարզիկին ու դուրս եկել կիսաեզրափակիչ Սրանք անգամ սուգ չեն կարողանում հայտարարել․ Գեղամ Մանուկյան Կոնգոյում քահանան «համբարձվել» է ձեղնահարկ (տեսանյութ)Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. 5 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոցՀերթական սեքս-սկանդալն Ադրբեջանում՝ ԱԻՆ գնդապետի մասնակցությամբ (տեսանյութ)Pfizer-ի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով` մոտ չորս պատվաստումից հետո«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 33-ամյա կալանավորի դին՝ սավանով կախված վիճակում Օրվա կադրը. «Ծանր որոնողական աշխատանքներից հետո» ՔՊ-ականներին թեժ սեպտեմբեր է սպասվում. հանուն իշխանության պայքարը սրվել էՄուշեղ Մկրտչյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն. երիտասարդական ԱԱ Էստոնիայում որոշել են ապամոնտաժել ևս 6 խորհրդային հուշարձանԱրցախում օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարվել` ի հիշատակ Սուրմալուի պայթյունի հետևանքով զոհվածների Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը չեղարկել են իրենց համերգը Հեյլի Բիբերը մետաքսե տոպով կեցվածք է ընդունել Harper's Bazaar-ի շապիկի համարԵրիտասարդական ԱԱ. Հայկ Պապիկյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Բելլա Հադիդը մարզասրահից լուսանկարներ է հրապարակել«Սուրմալու»-ում եղել է մոտ 4-5 տոննա հրավտանգ նյութ․ անհետ կորածներից մեկը ողջ է, չի եղել «Սուրմալու»-ում․ ԱԻ նախարար Պաշտոնը՝ հանուն ընտանեկան բիզնեսի բարգավաճման. ով ինչպես է օգտվում պետական բյուջեից Պորոշենկոն հայտնել է, որ «հզորագույն» ԱԹՍ-ներ է գնել ուկրաինական բանակի համարԵԱ․ Հայաստանի թիմն ապահովեց չորրորդ մեդալը «Սուրմալու»-ի պայթյունից հետո տարածքում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է 4.6, ազոտի երկօքսիդիինը՝ 2.6 անգամ Բանգլադեշում երգչին ձերբակալել են շատ վատ երգելու համար (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Իրանը պատրաստ է բավարարել տարածաշրջանի դեպի ծով ելք չունեցող 8 երկրների տարանցիկ կարիքները Քննության առարկա են «Սուրմալու»-ում պայթյունի բոլոր վարկածները․ հարցաքննվելու է նաև տնօրինությունը ԵԽ գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ ՓաշինյանինԳյումրիում կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է. քաղաքապետ Փաշինյանի որոշմամբ` օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգԼոռու մարզում BMW-ն բախվել է պարեկային ծառայության RAV4-ին․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Ադրբեջանում արդեն հայտնում են հրդեհի հետևանքով 5 տուժածի մասինՀայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանումՆա իսկապե՞ս 55 տարեկան է. Սալմա Հայեկը լողազգեստով լուսանկար է հրապարակել«Սուրմալու» ԱԿ-ի տնօրենը հոգեբանական ծանր վիճակում է, հրաժարվում է մեկնաբանություն տալուց. News.am
Ամենադիտված