Կարո՛ղ ենք կառավարության շենք, ԱԺ գրավել, սրանց ուզածը դա է, որ ձերբակալեն պայքարի առաջնորդներին. Արթուր Վանեցյան
VideoԻ տարբերություն իշխանությունների, մենք փողոցային ավանտյուրիստներ չենք, մենք պետք է ժողովրդի աջակցությամբ հասնենք սրանց հեռացմանը։
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ժողովուրդն է որոշելու, թե երբ պիտի փոխվի այս իշխանությունը, երբ ժողովուրդը վճռական դուրս եկավ, մենք առաջնորդելու ենք այդ պայքարը», - շեշտել է նա։