Նիկո՛լ, պետք ա հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես՝ հերիք ա. Իշխան Սաղաթելյան
PoliticalԿառավարական ամառանոցի մոտ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու կոչ արեց անարյուն հեռանալ։
«Մենք այստեղ ենք հիմնական ուղերձով` դու հայ ժողովրդի անունից մեր երկիրը ներկայացնելու մանդատ չունես, քո ձեռք բերված որևէ պայմանավորվածություն առ ոչինչ է։ Նիկոլ, դու մի բան ունես անելու` պետք է գնաս, որպեսզի Արցախը մնա հայկական, հայ մարդն ապրի արժանապատիվ, որպեսզի մենք ունենանք ուժեղ, արդար և ժողովրդավար Հայաստան։ Դու շանս չունես ու չես կարող մոլորեցնել մեր ժողովրդին»,– ասաց Սաղաթելյանը։
Նա կոչ արեց Փաշինյանին հեռանալ ու ընդգծեց` այդ գործընթացը պետք է անարյուն իրականանա, քանի որ իրենց պայքարն անկասելի է ու չի կարող պարտություն ունենալ։