Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 տղամարդ հեծանվորդի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
Чрезвычайный случайԱյսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում; Ժամը 09:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնութունն է ցուցաբերել, ապա վիրավորներին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվ է գործել նաև Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու բժիշկները: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: