Կանադայում փոթորկի պատճառով ութ մարդ է մահացել (լուսանկարներ)
PhotosՓոթորիկը հարվածել է Կանադայի ամենաբազմամարդ գավառներից երկուսին՝ Օնտարիոյին և Քվեբեկին։ Այն խլել է առնվազն ութ մարդու կյանք, ավելի քան 500,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխանություններին, գրում է Interfax-ը:
Կոմունալ ծառայությունների տվյալներով՝ քամու պոռթկումները, որոնց արագությունը գերազանցել է ժամում 130 կմ-ը, ծառեր, սյուներ և էլեկտրահաղորդման գծեր են տապալել։
Ըստ իշխանությունների՝ մահացու վնասվածքների մեծ մասը պատճառվել է ծառերի տապալման հետևանքով: Էներգետիկ ինժեներները ամեն ջանք գործադրեցին էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ դաշնային կառավարությունը պատրաստ է օգնել կարիքավորներին և տուժածներին։
«Մեր մտքերը բոլոր տուժածների հետ են, և մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր աշխատում են էլեկտրաէներգիայի վերականգնման ուղղությամբ», - գրել է Թրյուդոն Twitter-ի իր էջում: