Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off 

Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների «անկլավային» մանիպուլյացիաները

Analytical

Միշել-Փաշինյան-Ալիեւ եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ հստակ ուրվագծվում են «խաղաղության պայմանագրի» պայմաններն ու դրույթները։ Միշելի հայտարարության մեջ «Արեւմտյան Ադրբեջանի ու Նախիջեւանի կապի» հիշատակումը նշանակում է Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի որպես քաղաքական-աշխարհագրական միավորի վերացման պահանջների արձանագրումը, համաձայն վարչատարածքային նոր բաժանման վերաբերյալ Ալիեւի հրամանագրի, ինչպես նաև ՀՀ տարածքում գտնվող մի շարք գյուղերի հանձնում, դրանք էլ, ըստ Ալիևի, ադրբեջանական անլավներ են:

Ուշագրավ է, որ ամիսներ շարունակ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ստել են հանրությանը` պնդելով, որ անկլավների փոխանակման, հանձնման  հարց չի քննարկվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ խիստ կասկածում է, որ անկլավների հարցն ունի իրավական հիմք: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 23-ին առնցանց ասուլիսին՝ պատասխանելով հարցին, թե բանակցային սեղանին դրված է անկլավների փոխանակման հարցը։ «Պետք է հասկանալ՝ անկլավներն ունե՞ն իրավական հիմք, թե՞ ոչ։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի», - նշել էր Փաշինյանը՝ նկատելով, որ Ադրբեջանը հետապնդում է անկլավների հարց, նույնիսկ նոյեմբերի 9-ին փորձ է արվել անդրադարձ կատարել այդ հարցին։

Չնայած ակնհայտ փաստերի, որ Վայոց Ձորում առկա են երևույթներ, որոնք որևէ կերպ չեն բխում ՀՀ շահերից, Վայոց Ձորի մարզպետը հայտարարում է, որ սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։ Բացի այդ, նա հաթաթա է տալիս լրատվամիջոցներին, որոնք, ըստ իրեն, մանիպուլացնում են տեղեկատվությունը: 

Նախորդ տարվա Մայիսի 24-ին այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը հարցազրույցում ասաց, որ Տավուշի մարզում կան ադրբեջանական անկլավներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ ու նույնիսկ թվարկեց դրանք: Միևնույն ժամանակ, ըստ Ղալումյանի, դրանց փոխանակման կամ վերադարձի հարց չէր քննարկվում:

2021 թվականի հունվարի 4-ին այն ժամանակ դեռ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ցավի ու կորստի քաղաքական կապիտալիզացիայի շրջանակներում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հերթական հիմարությունն է բստրել, հիմա էլ պնդում է, թե Քյարքին տալիս են, Սյունիք գնալ չի լինելու։ Հ.Գ. «Ազգափրկիչներին» հարցրեք, եթե իրենք այդքան ինֆորմացված են, թող մեզ ասեն նաև Տիգրանաշենի (Քյարքիի) «հանձնելու» կոնկրետ օրը։ Այդ դեպքում, «հանձնելու» հաջորդ օրը, ես իրենց հրավիրում եմ Քյարքի` խաշ ուտելու»։

Օրեր առաջ իր ելույթում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադարձել է անկլավների թեմային` նշելով մասնավորապես հետևյալը:  «Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել: Կարելի է ասել, որ երկու կողմից էլ (Հայաստանի և Ադրբեջանի- խմբ)անկլավ կա, և դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում և այն դեռևս չի  քննարկվել: Մեր հույսն այն է և հնարավոր լուծման տարբերակն այն է, որ  Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, կա այսպիսի հարց, թե ինչպես են դրանք առաջացել, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ տարբերակը սա է»,- ասել է Գրիգորյանը։ Մինչդեռ ուշագրավ է, որ ընդամենը ամիսներ առաջ Գրիգորյանը այլ հայտարարություններով էր հանդես գալիս: Մասնավորապես, Արմեն Գրիգորյանը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին հայտարարել է՝ անկլավների հարց չկա, քանզի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքում անկլավներ չկան: «Եղել են սովետական շրջանում տարբեր տարիներին տարբեր սովխոզների միջև տարածքների փոխանակում, բայց դրանք անկլավներ չեն: Ուստիև, կարծում եմ, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում Հայաստանի ներկայիս սահմանները առանձնապես չեն փոխվի, քանզի անկլավների հարց ՀՀ տարածքում առկա չէ, կա Արծվաշենի անկլավի հարցը, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի տարածքում»,- հավաստել էր Անվտանգության խորհրդի քարտուղարը:

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, մեկ շաբաթ առաջ խոսելով անկլավների վերադարձի հավանականության մասին, հայտարարել էր, որ ինքն համոզված է՝ այդ լուրը, որը տարածում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, կեղծիք է:

Այս ամենից հետո, ինչը այլ կերպ չես անվանի, քան հասարակությանը մոլորեցնել և հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնել, Բրյուսելում ՀՀ իշխանությունները ստանում են, մեղմ ասած, ոչ հայանպաստ ձևակերպում, ինչը ենթադրում է ՀՀ տարածքի փաստացի մասնատում...

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
More civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmen
Most Popular