Նաոմի Քեմփբելի ֆանտաստիկ 52-րդ տարեդարձը (լուսանակարներ)
Ժամանց
Կաննում տեղի է ունենում այժմ ամենամեծ համաշխարհային կինոփառատոնը, որտեղ ներկա են բոլոր գերաստղերը․ բացառություն չէ նաև Նաոմի Քեմփբելը, ով իր 52 ամյակը նշել է հենց Կաննում։
Նաոմին փառատոնից հետո խնջույք է կազմակերպել նավի վրա, որտեղ ներկա են եղել բոլոր հոլիվուդյան աստղերը, հյուրերի մեջ է եղել նաև Ուզբեկիստանի նախկին նախագահի դուստրը՝ Մարիամը, ով կիսվել է երեկույթից տպավորություններով։
«Այստեղ կպչուն հարմարանքով փակել են իմ տեսախցիկը, բայց այս պահին ես նստած եմ ամենահայտնի կինոռեժիսորի և նրա օգնականի հետ: Չեմ կարող նկարագրել և անուններ տալ, բայց կարող եմ ասել, որ սա իմ կյանքի ամենահիանալի երեկոն է: Չգիտեմ` նույնիսկ ինչ գործ ունեմ այստեղ»,- անկեղծացել է նա։
Մայիսի 22-ին տեղի է ունեցել Նաոմի Քեմփբելի 52-րդ տարեդարձը: Նշենք, որ նա մոդելային ոլորտում ամենակարկառուն ներկայացուցիչներից է և այս մասնագիտության մեջ կայացել է սկսած 15 տարեկանից։

