Լեւոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս «Այսօր գթանք իրարու, Խեղճ լինենք ու չամաչենք»․ Աննա Հակոբյանը հրապարակել է Տերյանի խոսքերը Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայանը՝ Տիգրան Ավինյանի հայտարարության մասին ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ Մեր տրավմատիկ հանրության համար թերապևտիկ էֆեկտ կունենա այս չարաբաստիկ իշխանության հեռացումը․ հոգեբան Կառավարության շենքին տեղադրված ՀՀ պետական դրոշը իջեցվել է «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել Որոնողական աշխատանքները շարունակվում են Տոկաևը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Պայթյունի պահին Վաչագանը նկուղում է եղել․ նա հասցրել է զանգել մի քանի տաղավար այն կողմ աշխատող եղբորը եւ ասել, որ շենքից արագ դուրս գա 

Ադրբեջանի պահանջները բավարարված են, Հայաստանը հրաժարվում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից․ Զուրաբյան

Բլոգոսֆերա

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Փաշինյանի եւ Ալիեւի հետ մայիսի 23-ին կայացած հանդիպումից հետո Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական հայտարարություն է արել, որում, անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը, ասել է.«Ես երկու ղեկավարների համար էլ ընդգծել եմ, որ անհրաժեշտ է նաեւ անդրադառնալ Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցին»։

1994 թվականից սկսած ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող բոլոր կարեւոր միջազգային փաստաթղթերը, լինի դա ՄԱԿ֊ի, ԵԱՀԿ֊ի կամ Եվրոպայի Խորհրդի բանաձեւերը, անդրադառնում են հակամարտությանը որպես «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եւ դիտարկում են Լեռնային Ղարաբաղը որպես տարածքային եւ քաղաքական միավոր։

Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9֊ի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը նույնպես օգտագործում է «Լեռնային Ղարաբաղ» եւ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունները։ Չնայած հետագայում Ադրբեջանը պահանջել է այլեւս չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, եւ եռակողմ հայտարարության երաշխավոր Ռուսաստանը, եւ դե֊յուրե դեռ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիան նույնպես շարունակում են օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը եւ, ըստ էության, դիտարկել Արցախը որպես տարածքային եւ քաղաքական միավոր, իսկ ղարաբաղյան հակամարտությունը չլուծված։

Միշելի հայտարարությունը միջազգային նման մակարդակի առաջին հայտարարությունն է, որում, փաստորեն, բավարարված են Ադրբեջանի պահանջները, այլեւս որեւէ խոսք չկա դեռեւս չլուծված ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը կոչված է ընդգծելու Լեռնային Ղարաբաղի բացակայությունը որպես տարածքային եւ քաղաքական միավոր։

Հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հրաժարվել են որեւէ արձագանք տալ, իսկ հանդիպման արդյունքների մասին միակ պաշտոնական հայտարարությունն արել է հանդիպման միջնորդ Միշելը։ Դիվանագիտական պրակտիկայում դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանդիպման կողմերը որոշում են լիազորել միջնորդին ներկայացնելու հանդիպման արդյունքները, ինչը նշանակում է, որ երկու հակամարտող կողմերը համաձայնություն են տվել հրապարակված տեքստին։

Կատարվածը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «նշաձողը իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ազդարարել է Հայաստանի նոր պաշտոնական քաղաքականությունը, որով Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից։ Հետաքրքիր է, Փաշինյանը եւ նրան սպասարկող թիմը գոնե հասկանո՞ւմ են, որ կրելու են նման կործանարար որոշման հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանում ինքնաթիռում դիմակ կրելը պարտադիր է. նոր որոշումԷրդողանը կմեկնի ՈւկրաինաԱՄՆ նախկին նախագահ Թրամփը փորձում է փաստաբան գտնել, բայց բոլորը հրաժարվում են. WPԼեւոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս «Այսօր գթանք իրարու, Խեղճ լինենք ու չամաչենք»․ Աննա Հակոբյանը հրապարակել է Տերյանի խոսքերըՈւկրաինան եվրոպացիներին ավելի քիչ է անհանգստացնում, քան գնաճըՎրաստանի ՆԳ նախարարը ցավակցական հեռագիր է հղել հայ գործընկերոջը՝ Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբՍգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայանը՝ Տիգրան Ավինյանի հայտարարության մասին Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է. Սենոր Հասրաթյան ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ Չէի ուզում մարդիկ արտագաղթեին. Զելենսկին՝ պատերազմի մասին ժողովրդին չզգուշացնելու մասինՍահակաշվիլին Ուկրաինայում «պայքարին մասնակցելու» ցանկություն է հայտնել«Սուրմալու»-ում տեղի ունեցածը խորացրեց հայ ազգի մշտապես մրմռացող ցավը. Արցախի ԱԺ նախագահ Մեր տրավմատիկ հանրության համար թերապևտիկ էֆեկտ կունենա այս չարաբաստիկ իշխանության հեռացումը․ հոգեբանԿառավարության շենքին տեղադրված ՀՀ պետական դրոշը իջեցվել է «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել Որոնողական աշխատանքները շարունակվում ենՏոկաևը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Միջազգային սկանդալ. Ավստրալիան Ռուսաստանից ետ է վերցրել իր հողատարածքըՊայթյունի պահին Վաչագանը նկուղում է եղել․ նա հասցրել է զանգել մի քանի տաղավար այն կողմ աշխատող եղբորը եւ ասել, որ շենքից արագ դուրս գաԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը Պայթյունից զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում Մխիթարյանը վնասվածք է ստացել. նա բաց կթողնի մի քանի շաբաթ Ուկրաինայում 5 մարդ է զոհվել. պատճառը հայտնի է47-ամյա կնոջը խեղդամահ արած երեք տղամարդիկ կալանավորվել են Հացահատիկով բեռնավորված ևս 4 նավ դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից Ուկրաինայի բանակը ծանր իրավիճակում է. ԶՈւ գլխավոր հրամանատարՀայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան Մետրոպոլիտենի բոլոր կայարանները բնականոն հունով շարունակում են աշխատանքըՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ Որևէ տեղ 4 տոննա հրավառական նյութի պահպանումը խիստ վտանգավոր է․ փոքր կայծը նման հետևանքների կբերի «Սուրմալու» եմ եկել որպես ՔՊ վարչության անդամ և քաղաքապետի թեկնածու․ Տիգրան Ավինյան Ղրիմի կամուրջը պետք է ոչնչացվի, կլինեն նոր պայթյուններ. սպառնում է Զելենսկու գրասենյակըԻ՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից երեք օր անց․ կադրեր Մետրոպոլիտենում գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում Ի հիշատակ զոհերի՝ քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ «Կրակի երկիրը»՝ «կրակի մեջ». Ադրբեջանում 3-րդ օրն է չեն կարողանում մարել հրդեհներըՌԴ դեսպանությունը ՀՀ ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ «Սուրմալու»-ի պայթյունի մեջ ՌԴ-ին մեղադրանքների մասին Շենքի փլուզման վտանգ կա. ներս պետք է մտնենք, որ կարողանանք գտնել անհետ կորածներին «Սուրմալու»-ի շենքի հատակագիծը ճշտում ենք սեփականատերերի հետ․ միշտ կապի մեջ ենք Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան․ գլխավոր դատախազի խորհրդական Այս պահի դրությամբ Բերձորը լքած ընտանիքների մեծ մասը տեղափոխվել է Հայաստան․ քաղաքապետ Հայաստանում այսօր և վաղը սուգ է հայտարարված Երեւանի որոշ հասցեներում և 4 մարզերում մի քանի ժամ լույս չի լինի Վայք-Զեդեա ավտոճանապարհին գազատար ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է Օգոստոսի 17-ի աստղագուշակՕգոստոսի 17. Օրվա խորհուրդ Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 70 «Սուրմալու»-ի պայթյունի զոհ դարձած 22-ամյա Վաչագանը, ով 44-օրյա պատերազմի մասնակից էր, հաղորդավար Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն էր
Ամենադիտված