Այսօր Սարդարապատի խորհուրդը նոր իմաստ է ձեռք բերել․ Արտակ Զաքարյան
ԲլոգոսֆերաԱյսօր լրանում է Սարդարապատի հաղթական հերոսամարտի 104-ամյակը: Հայը ցույց տվեց իր ազատատենչ կամքն, միասնության ու հայրենատիրության ուժը:
Այսօր Սարդարապատի խորհուրդը նոր իմաստ է ձեռք բերել` ներսից պետականության կազմալուծումն ու «իշխանության» բերած սպառնալիքներին դիմագրավելու առումով:
Հայաստանի ու հայության ճակատագիրը թուրքական պրոյեկտները չեն որոշելու: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ-ական գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։