Նիկոլն այլևս չկա, դրա համար էլ իշխանական երեսփոխանները վախեցել են. Հայկ Մամիջանյան
ПолитическиеԱյս իշխանություններն այդպես էլ չկարողացան հասկանալ, որ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի հիմնադրած և Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչներին ինչ-որ խուզարկություններով վախեցնել չեն կարող։ Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԳՆ շենքի մոտ, «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ իրավապահները ՀՀԿ տեղական մարմինների առաջնորդների բնակարաններում խուզարկություններ են իրականացնում: