«ԱԳՆ շենքի ներսում ենք». ընդդիմադիրները մտան ԱԳՆ շենք
ՔաղաքականԱԺ «Հայաստան խմբակցության» պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իր էջում տեսայութ է հրապարակել և կից գրել.
«ԱԳՆ շենքի ներսում ենք»:
Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորների պահանջը կատարվեց եւ նրանց թույլ տվեցին մտնել ԱԳՆ շենք: Հիշեցնենք, որ մինչ այդ ոստիկանությունն արգելում էր նրանց մուտքը շենք:
Մինչ ներս մտնելը ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց.
«ԱԳՆ-ում վաղուց է խուճապային իրավիճակ, որովհետեւ Հայաստանի շահերի հետ կապ չունեն: Հիշո՞ւմ եք, որ Արարատին նշանակում էր նախարար, ի՞նչ ասեց: Ասեց՝ ինձ պետք է նախարար, որ կրի քաղաքական պատասխանատվություն: Այսինքն իրեն պետք էր նախարար, որ իր դավաճանությունը հետը հավասար կիսի: Մեր պատգամավորները ցանկանում են բարձրանալ նախարարության շենք, փոխանցել ժողովրդի ուղերձը եւ ժողովրդի անունից՝ ասել, որ դուք երկիրը հերթական անգամ աճուրդի հանելու իրավունք եւ մանդատ չունեք»:
Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով: Ցուցարարները հասել են ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել շենքի բոլոր մուտքերը: