Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции 

Երկրում տնտեսական տրամադրությունը վատ չէ, ունենք հավելյալ 574 մլրդ դրամի առևտրաշրջանառություն. Փաշինյան

Экономика

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019- 2021 թթ. գործունեության զեկույցի ներկայցմանը նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվեցին ԱՆԻՖ-ի հաշվետու ժամանակահատվածի իրականացրած բոլոր ծրագրերը։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ ԱՆԻՖ-ը ստեղծվել է երեք տարի առաջ և այս ընթացքում կառավարությունը մեծ հույսեր է կապել և շարունակում է կապել նրա հետ: «Բայց պետք է ընդգծենք, որ շատ են նաև հոռետեսները, քննադատները, և շատ կաևոր են այսպիսի միջոցառումները, որպեսզի լինի հաշվետվողականություն, թե ինչ է կատարվել այս ընթացքում:

Ուզում եմ ասել նաև, թե ինչն էր պատճառը, որ մենք, այնուամենայնիվ, հիմնադրամը ստեղծելու որոշում կայացրեցինք: Որովհետև և՛ պետական կառավարման համակարգում, և՛ տնտեսության մեջ տեսնում ենք, որ ամենակարևորն է ունենալ վճռականություն՝ իներցիաները հաղթահարելու համար: Որովհետև եթե մենք այդ վճռականությունը և քաղաքական կամքը չցուցաբերենք, մեզ ընդամենը կմնա դիտորդի նման հետևել, թե ինչ է տեղի ունենում մեր տնտեսության հետ, ինչ ազդեցություններ կան և դրանով ընդամենը վիճակագրություն վարել: Բայց ԱՆԻՖ-ը ստեղծվել է հենց այն նպատակով, որ հաղթահարի իներցիան և փորձի նոր ընթացք ապահովել մեր տնտեսության համար, նոր տրամաբանություն, նոր տրամադրություն բերել: Ես հույս ունեմ, որ մենք արդեն մոտեցել ենք այն գծին, որից հետո պիտի տեսնենք արդյունքներ»,- նշել է վարչապետը:

Օգտվելով առիթից, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ժամանակին կայացրած մի քանի որոշումների ազդեցությանը տնտեսության վրա: «Օրինակ, 2018 թվականին  Հայաստանի Հանրապետությունում համահարթ եկամտային հարկ ներդնելու մասին քաղաքական որոշում կայացրեցինք: Հիշո՞ւմ եք այն ժամանակ էլ շատ էր քննադատությունը, շատ էր հոռետեսությունը, բայց պիտի ասեմ, որ, օրինակ, ապրիլ ամսվա տվյալներով՝ մենք Հայաստանի աշխատաշուկայում ունենք նոր բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ ապիրլի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատատեղերի բացարձակ թիվը մեծ է նախկինում եղած բոլոր ժամանակներից: Սովորաբար, մենք վերջին այդպիսի ռեկորդը համարում ենք 2021 թվականի դեկտեմբերը, որն ավանդաբար ամենաբարձր աշխատատեղ ունեցող ամիսն է, բայց արդեն ապրիլին մենք 5000-ից ավել աշխատատեղով գերազանցել ենք նախորդ ռեկորդը, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ այսօր 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Խոսքը ոչ միայն գրանցված, այլ աշխատավարձով վճարվող աշխատատեղերի մասին է, որովհետև կան աշխատատեղեր, որոնցից եկամտային հարկ չի գեներացվում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հաջորդ կարևոր արդյունքին՝ վարչապետը հավելել է. «Մենք այն ժամանակ քննարկում էինք, շատ ընդունված էր, մեզ նաև զգուշացնում էին, որ  ռիսկեր ունենք և կարող ենք բյուջեի եկամուտներ կորցնել, բայց եկամտային հարկի գծով 2021 թվականին 2018 թվականի համեմատ 120 միլիարդ դրամով ավելի հավաքագրումներ ենք ունեցել: Սա շատ կարևոր է՝ ցույց տալու համար, թե ինչու է պետք հաղթահարել իներցիան, ինչու է պետք ստանդարտներից դուրս գալ: Կան օրինակներ, որ այլ երկրներում կիրառվել են և մեզ պետք է շատ ուշադիր լինել ու տեղայնացման իմաստով ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, որովհետև բարեբախտաբար աշխարհում կան փորձարկված տարբեր տնտեսական զարգացման մոդելներ: Իհարկե, պետք է ուշադիր լինել, բայց մյուս կողմից էլ սեփական ձեռագիրը մտցնել այդ գործընթացի մեջ:

Ի հեճուկս ամեն ինչի, կարծես թե մեր երկրում տնտեսական տրամադրությունը վատ չէ, որովհետև առաջին եռամսյակի տվյալներով՝  ունենք համախառն ներքին արդյունքի 8.6 տոկոս իրական աճ, իսկ Հայաստանում նախորդ տարվա համեմատ առաջին 4 ամիսների տվյալներով ունենք հավելյալ 574 միլիարդ դրամի առևտրաշրջանառություն: Սա ցույց է տալիս, որ որոշակի տրամադրություն կա: Առաջիկայում սպասում ենք Հայաստանի կառավարության, այսինքն՝ ի դեմս ԱՆԻՖ-ի հիմնադրված նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին, մի շարք հետաքրքիր ներդրումային այլ ծրագրերի: Հույս ունենք, որ ԱՆԻՖ-ի ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ գնալով ավելի ու ավելի տեսանելի կլինի, իհարկե, դրական և լուսավոր ցուցանիշներով»:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ԱՆԻՖ-ը գործընկերների հետ համատեղ ծրագրերով ներդնում է 214 մլն դոլար, որի 91 տոկոսը՝ գործընկերների, 9 տոկոսը` ԱՆԻՖ-ի կողմից:

Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն  ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր.

  • Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» 200 մՎՏ հզորությամբ արևային կայանի կառուցումը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում:
  • Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումը:

ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումների միջոցով աջակցել տեղական ընկերություններին: Մինչ օրս ֆոնդի կողմից  6 ընկերությունում իրականացվել է, ընդհանուր առմամբ, մոտ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որի արդյունքում ստեղծվել և ստեղծվելու է ավելի քան 170 աշխատատեղ՝ «Հայր և որդի Երեմյաններ», «Ամբեր Կապիտալ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Պրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ:

Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, ընդլայնելով տնտեսական հնարավորությունները։

Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացումը խթանելու նպատակով այս տարի կմեկնարկի ԱՌՖԻ (Armenian Financed) ծրագիրը, որի նպատակն է ներդրումային գործունեությունը տեղաբաշխել նաև առցանց հարթակում` մեծացնելով պոտենցիալ ներդրումների շրջանակը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествиеЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна
Самое популярное