Ֆիլիպ Կիրկորովը երգել է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին (տեսանյութ) Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավոր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Բաբկեն Գրիգորյան. դու ապրեցիր այնպես, որ սուրբ հողը երբեք չզգաց քո ծանրությունը Տղերքը գիտեն` ինչի համար են այս պահին անազատության մեջ, իսկ Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Սաղաթելյան Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը Ավտովթար Արարատի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին ու հայտնվել դաշտում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է (տեսանյութ) Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով և եզրափակիչում է (տեսանյութ) Հռոմ․ Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ) 2 հոգի առևանգել են կնոջը, տարել 3-րդի առանձնատուն, ծեծել և բռնաբարել. գործը դատարանում է Զախարովան տեսանյութ է հրապարակել, որում երեք րոպե ելակ է ուտում «Կալինկա» երգի ներքո 

«Միասնական հայրենիք» խմբակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը

Բլոգոսֆերա

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ԵԽ նախագահի տարածած հայատարարության կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է՝

1․ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, նույն հայտարարությամբ այն ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը` հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայելով խաղաղապահ զորակազմ: Ուստի ռուսական ազդեցության գոտի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, այդ թվում` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, առանց Ռուսաստանի միջնորդության գործնականում անհեռանկար է և անպտուղ:

2․ Հարավային Կովկասի բարդ էթնոքաղաքական հակամարտություններից ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ փաստացի մանդատը կրում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և այս ձևաչափը շրջանցող, հատկապես` հիմնախնդրի նրբություններին խորթ մոտեցումներն անընդունելի են:

Քանի որ Արցախի Հանրապետությունը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված չէ որպես ինքնուրույն սուբյեկտ և նրա անունից բանակցելու իրավունքով հանդես է գալիս Հայաստանը, ուստի ՀՀ իշխանությունները պարտավոր են`

բանակցային հիմնական սկզբունքների և տարրերի վերաբերյալ ստանալ Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանությունների համաձայնությունը,

ԼՂ հարցով բանակցություններ վարել կա´մ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա´մ այլևս նախադեպ ունեցող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում:

Իսկ հարակից միջնորդությունների շահագրգիռ ջանքերը կարող են և պետք է ուղղված լինեն վերոնշյալ ձևաչափերի շրջանակում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը խրախուսելուն և աջակցելուն:

3․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցերի, ենթակառուցվածքների ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի, տնտեսական զարգացման հարցերում ԵԽ-ի ակտիվ միջնորդական ջանքերն ուղղված են Ադրբեջանի գազային ներուժի օգտագործմամբ Եվրոպայի` ռուսական կախվածությունից հաղթահարմանը: Նմանօրինակ փոխշահավետ ակնկալիքների համատեքստում ԵԽ-ն չի կարող միջնորդական հավասարկշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ուստի նրա կողմից ցանկացած միջնորդություն դրսևորվելու է Արցախի անվտանգային համակարգի բաղադրիչների զիջմամբ: Այս մասին վկայում է նաև ԵԽ նախագահի բառապաշարը, ով խուսափում է անգամ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումից:

Անընդունելի և անթույլատրելի են ՀՀ իշխանությունների կողմից որևէ միջազգային հանրույթի կամ միջազգային կազմակերպության` նմանաբովանդակ խոսույթի հանդուրժումն ու ներմուծումը ԼՂ հակամարտության կարգավորման օրակարգ:

4․ Ադրբեջանի իշխանությունների` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված համաձայնությունների չկատարումն ու ագրեսիվ հռետորաբանությունը հակադարձ համեմատական են տարբեր միջնորդությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

ԼՂ հակամարտության համապարփակ և վերջնական լուծումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության  հետ հորիզոնական հաղորդակցության, ոչ թե վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ իրականացնելու, տեղեկատվական-հոգեբանական ահաբեկչություն կազմակերպելու, սողացող ագրեսիայի միջավայր ստեղծելու պայմաններում:

«Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները չարտացոլող գործողություններից ձեռնպահ մնալու իր հանձնառությունը, ինչի հիմնավորմամբ  կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է միանալ ս.թ. մայիսի 24-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆիլիպ Կիրկորովը երգել է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին (տեսանյութ) Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավոր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Բաբկեն Գրիգորյան. դու ապրեցիր այնպես, որ սուրբ հողը երբեք չզգաց քո ծանրությունը«Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանը` գրավիչ կերպարումՏղերքը գիտեն` ինչի համար են այս պահին անազատության մեջ, իսկ Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Սաղաթելյան Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը Ավտովթար Արարատի մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին ու հայտնվել դաշտում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է (տեսանյութ) «Ո՞նց կարող է հայի անուն ազգանունով մարդը ուրախանալ հազարավոր հայ երիտասարդ զինվորի մահով»․ ՂազինյանՔիմ Քարդաշյանը երկրպագուներին զարմացրել է իր նոր կերպարով (լուսանկարներ)Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով և եզրափակիչում է (տեսանյութ) Թափառող շները հիվանդանոցից գողացել են երեխային ու սպանել Սամվել Ալեքսանյանի դստեր` Լուսինի հարսի պարը (տեսանյութ) «Իմ հերը ոչ մի առաջնորդի երբեք չի սապոնվել»․ Հայկ Ղևոնդյան Հռոմ․ Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ) Լուկաշենկոն բացատրել է, թե ինչու է Պուտինի հետ քննարկել միջուկային զենքը2 հոգի առևանգել են կնոջը, տարել 3-րդի առանձնատուն, ծեծել և բռնաբարել. գործը դատարանում է Արփինե Հովհաննիսյանը ներկա է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանեկան խնջույքին (լուսանկարներ)Ուզբեկստանում կրակել են ցուցարարների վրա (տեսանյութ, լուսանկար)Զախարովան տեսանյութ է հրապարակել, որում երեք րոպե ելակ է ուտում «Կալինկա» երգի ներքոՀայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ Եվրոպայի չեմպիոն Վրաերթ Երևանում. թաղապետարանի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնինԱմբողջ պետական ապարատով, քարոզչական մեքենայով մարդուն դավաճան հանեցին, հետո պարզվեց, որ նման բան չկար․ Աբրահամյան Երիտասարդական ԵԱ․ Հարություն Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն 15 տարօրինակ սեքսուալ «սովորույթներ»Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել անկանխիկ գործարքների մասին Կարա Դելևինը կիսամերկ լուսանկարվել է բրիտանական Vogue-ի համարMarvel-ը ներկայացրել է առաջին համասեռամոլ Սարդ-մարդին (լուսանկարներ) Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Ինտերի» հետ. Հենրիխ ՄխիթարյանՆոր Հայաստանի «մինի-Սաշիկիները». պաշտոնյաների եղբայրները՝ արտոնյալԹեհրանը կտրականապես դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը. Աբդոլլահիան Հայտնի է դարձել Արևմուտքի և Ճապոնիայի միջև էներգետիկ ռեսուրսների համար առաջիկա պայքարի մասին«Հերթական մեծագույն խայտառակությունը»․ Ռոբերտ Հայրապետյան Սիլվա Հակոբյանը` Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին (լուսանկար)Մահացել է է «Չեբուրաշկա» և «Ալվան ծաղիկը» մուլտֆիլմերի հեղինակ Լեոնիդ Շվարցմանը Թուրք քաղաքական գործիչները կոչ են անում կառավարությանը դուրս գալ ՆԱՏՕ-իցԵրևան-Գյումրի ավտոճանապարհի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլխիվայր շրջվել և բռնկվել Հուլիսի 4-ին՝ 10:30-ին, հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում. Արամ Վարդևանյան Քաղաքապետն ամուսնացել է էգ ալիգատորի հետ և բացատրել իր արարքի պատճառը (տեսանյութ)Քրեական պատասխանատվություն՝ երեխայի դաստիարակության պարտականությունը չկատարելու համար Թբիլիսիում մի քանի հազար մարդ է փողոց դուրս եկել` ընդդեմ ԼԳԲՏ մարդկանցԱվանակով ակցիայից հայտնի Սեւադա Ղուկասյանն ազատ է արձակվել. News.am Թերապևտը պատմել է, թե ինչի մասին է խոսում երեք հոգով սեքսով զբաղվելու ցանկությունըԻվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Կրեմլը պատասխանել է ՆԱՏՕ-ի հայտարարություններինԸնթրիք Իբիցայում, պարեր Միկոնոսում. Նիկոլ Շերզինգերը նշել է իր 44-ամյակը (լուսանկարներ)Ադրբեջանցի զինծառայող է մահացելԹուրքիայի ԱԳՆ-ն` Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի չորրորդ հանդիպման մասինԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Մուշեղ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
Ամենադիտված