«Քանի որ այս շենքերում անտերություն է, այլևս անիմաստ է շրջափակման մեջ պահել»․ Սաղաթելյանը կոչ արեց դադարեցնել շրջափակումը
Տեսանյութեր«Մեր երկրում հիմա կա ժողովրդի իշխանություն ու ոստիկանություն։ Այսօր այդ հարթության մեջ է պայքարը։ Բայց ժողովրդի ուժն անկասելի է». Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, նախագահականի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Քանի որ այս շենքերում անտերություն է, այլևս անիմաստ է շրջափակման մեջ պահել։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ովքեր ԱԽ շենքի մոտ են ու նախագահականի մյուս մուտքերն են փակել, 10 րոպեից դադարեցնել շրջափակումը, միանալ մեզ՝ երթով այլ անհնազանդության ակցիաներ անելու ու մեր դիմադրության երթը շարունակելու»,-հավելեց Սաղաթելյանը։