Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа «Агенты влияния» Запада в Армении. Артур Сакунц 

ԱՀԿ-ն ուսումնասիրում է, թե ինչու է էնդեմիկ երկրներին բնորոշ կապկածաղիկը այդ պետություններից դուրս տարածվում

Мир

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների համաձայն` մայիսի 7-ից  աշխարհում արձանագրվել է կապկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպքեր հետազոտվում են։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրներում։ «Արմենպրես»-ը հիվանդության  ախտանշանների, Հայաստանում վարակի հնարավոր տարածման մասին զրուցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի արտակարգ իրավիճակների համար պատասխանատու ավագ մասնագետ Քեթրին Սմոլվուդի հետ։  

-Տիկին Սմոլվուդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ մայիսի 13-21-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է կապկի ծաղիկ վարակը։ Ներկայացրեք, խնդրեմ, վիրուսի դրսևորման հետ կապված մանրամասներ։  Կապկի ծաղկի բռնկում վերջին անգամ աշխարհում ե՞րբ է արձանագրվել։ 

-Կապկածաղիկը հայտնի հիվանդություն է, տարածվում է հիմնականում էնդեմիկ երկրներում։ Դրանք առավելապես Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի պետություններն են։ Այն դեպքերը, որ  մենք մի քանի երկրներում վերջերս հայտնաբերել ենք, այն մարդկանց մոտ են, ովքեր չեն ճամփորդել էնդեմիկ պետություններ, և լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում հասկանալու համար պատճառը։ Այս բռնկումը, ըստ էության, նոր է։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրություն ենք անում հասկանալու, թե ինչու է վարակը էնդեմիկ երկրներից դուրս տարածվում։ 

-Պորտուգալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան կարծես թե վարակվածների թվով առաջին եռյակն են կազմում։ Ինչո՞ւ հենց այս երեք պետությունները։ Ո՞ր երկրից է վիրուսը սկսել տարածվել և կա՞ն, արդյոք, տեղեկություններ, թե ինչի՞ց է սկսվել վարակը։ 

-Մենք այս պահին չգիտենք, թե որ երկրից է տարածվել վարակը, սակայն այն պատկերը, որ տեսնում ենք, դեպքեր են, որոնք կենտրոնացված են ոչ էնդեմիկ երկրներում։ Դրանք ցաքուցրիվ բռնկումներ են Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, որտեղ ավելի շատ դեպքեր են հայտնաբերվել։ Շատ հնարավոր է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում նաև այլ երկրներում հայտարարվեն դեպքեր, պարզապես այդ երկրներում առաջինն են հաղորդվել։ Կապկածաղիկը հիմնականում կենդանիների շրջանում տարածված հիվանդություն է, այսինքն՝ հիվանդության «տերը» կենդանին է։ Դա ենթադրաբար հիվանդ կենդանիներից տարածվել է մարդկանց շրջանում։ Վերջին անգամ 2017 թվականին է կապկածաղկի դեպք արձանագրվել։ 

-Նշվում է, որ կապկի ծաղիկը որոշ ախտանշաններով նման է սովորական ծաղկի վիրուսին։ Ինչպե՞ս հասկանալ, որ մարդը հենց կապկի ծաղիկ վիրուսով է վարակված։ 

-Հաճախ շատ դժվար է դրանք տարանջատել և կարելի է շփոթել կապկածաղիկը բնական ծաղկի հետ, բայց կան որոշակի առանձնահատկություններ կապկածաղկի պարագայում, որը թույլ է  տալիս տարանջատել այն՝ մասնավորապես դրա արտահայտման ձևը։

Կապկածաղկի պարագայում գրանցվում է ցանի տարածում ամբողջ մարմնի վրա՝ թարախանման սպիտակ հեղուկով լցված բշտիկների ձևով։ Կապկածաղկի դեպքում բշտերը բավական ցավոտ են, քոր է գալիս հաճախ, այտուցվում են  ավշահանգույցները։ Այն դեպքերը, որոնք մենք հայտնաբերել ենք, հիմնականում տղամարդկանց շրջանում են, և այդ տղամարդկանց մեծ մասը նշում է, որ իրենք նախկինում սեռական կապ են ունեցել տղամարդու հետ։ Դեռևս լրացուցիչ հետազոտությունների կարիք կա։ Շատ կարևոր է, որ չլինի խարան տվյալ դեպքերի շրջանում և անկախ սեռական կողմնորոշվածությունից, մարդիկ պետք է հաղորդեն, որպեսզի մենք կորցրած դեպքեր չունենանք։ Դրանից բացի դեպքեր են եղել, երբ վարակը գրանցվել է տնային տնտեսության ներսում։ Ռիսկի խմբում են դեռահասները, հղիները, ինչպես նաև այն անհատները, ովքեր ունեն ընկճված իմունիտետ։ Չկա որևէ պատճառ, որ կարողանանք հստակ ասել, որ սա բնորոշ է ինչ- որ համայնքի, պարզապես ի սկզբանե այդ համայնքում է տարածված եղել։ Շատ հնարավոր է, որ այլ դեպքեր ևս մոտ ժամանակում հաղորդվեն։ Շատ կարևոր է, որ չլինի խարան տվյալ դեպքերի շրջանում՝ կին կլինի, թե տղամարդ։ 

-Այս պահի դրությամբ կա՞ն նոր տվյալներ հիվանդությամբ վարակվածների թվի, ինչպես նաև երկրների ներգրավվածության առումով։ Հնարավո՞ր է առաջիկայում պատվաստանյութ ստեղծվի։ 

-Մենք անմիջապես անդամ-պետություններից ստանում ենք տեղեկություններ։ Տվյալները ժամ առ ժամ փոփոխվում են։

Բնական ծաղկի պատվաստանյութը արդյունավետ է նաև այս վարակի դեպքում։ Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ զգայուն բնակչության թիվն է աճում ամբողջ աշխարհում։ Հիմա վարակի տարածման համար պայմանները բարենպաստ են, որովհետև երիտասարդները այլևս պատվաստում չեն ստանում։ 

-Ի՞նչ աշխատանքներ են տարվում ԱՀԿ-ի կողմից վիրուսի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ։ 

-ԱՀԿ-ն մի շարք միջոցառումներ է իրականացնում։ Ոչ էնդեմիկ երկրների համար սա  նոր հիվանդություն է, որի հետ մենք, հնարավոր է, պետք է գործ ունենանք։ ԱՀԿ-ն իրազեկման բարձրացմանն ուղղված տեղեկություններ է հաղորդում։ Ցանկացած մարդ կարող է մուտք գործել մեր պաշտոնական կայքէջ և իրազեկվել վիրուսի ամենավերջին միտումների մասին։ Մենք ունենք շատ լավ հնարավորություն անմիջապես տարածումը կանխելու։ Եթե մարդ քոս կամ բշտեր ունի, ապա պիտի իմանա ինչպես վարվել։ Մենք հորդորում ենք ազգաբնակչությանը, համայնքներին , որպեսզի ավելի շատ ուշադրություն դարձնեն, օրինակ, բուժաշխատողները, ովքեր ռիսկի են ենթարկվում և կարող են շփում ունենալ վարակվածների հետ, նրանց իրազեկվածության մակարդակը բարձրացնեն, հստակ պատկերացնեն, թե ինչպիսի ախտանիշներ կան։

Ամառն է մոտենում և մարդիկ ճամփորդելու են, հետևաբար սերտ շփումներ են ունենալու, ինչի արդյունքում էլ կարող են վարակվել, հետո վերադառնալ և վարակը տարածել։ Մենք պետք է կարողանանք ռիսկի գնահատում իրականացնել և հասցեական ձևով բարձրացնել նրանց իրազեկվածությունը, ովքեր զանգվածային մեծ հավաքների պիտի մասնակցեն։  

-Սպասե՞նք Հայաստանում այդ վիրուսին։ 

-Մենք բոլոր երկրներին ենք խնդրել, հորդորել լինել զգոն, այդ թվում նաև Հայաստանին, և մեր հայ գործընկերներն էլ իրազեկված են։ Հնարավոր է, որ դեպքեր Հայաստանում չլինեն, բայց մենք քովիդ 19-ի նման հիվանդության հետ գործ չունենք, սրա տարածման մեխանիզմներն ուրիշ են։ Մենք սերտորեն կաշխատենք մեր գործընկերների հետ՝ այնպես, ինչպես մյուս գործընկերների հետ ենք աշխատում ամբողջ աշխարհով մեկ, միասին կկարողանանք լաբորատոր հնարավորությունները հզորացնել, որպեսզի կապկածաղկի թեստեր հնարավոր լինի իրականացնել, նմուշառումը ճիշտ կատարել և ճիշտ հետազոտություն իրականացնել, ինչպես նաև այլ կանխարգելիչ միջոցառումներ, որոնք Հայաստանը կցանկանա անել, այդ թվում ՝ իրազեկվածության բարձրացումը, կոնտակտավորների հայտնաբերումը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственностиВице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейкиИнститут Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армянПригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеровВице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного КавказаСтало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкотаАзербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи АрменииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 МАРТА«Агенты влияния» Запада в Армении. Артур СакунцСтепа Сафарян «соскакивает» с Никола и Анны: откровенный разговор с воскепарцами (видео)Ложные гарантии Франции: как Макрон «спас» арцахцев. Le FígaroБелорусский рынок закрывается. Первые ласточки «флирта» с Западом
Самое популярное