Ծնողները 10 րոպե ժամանակ տվեցին Գագիկ Ջհանգիրյանին
Տեսանյութեր«Կարծում եմ՝ իրենց համար պատիվ պետք է լինի իջնել և մեզ հետ հանդիպել, քանի որ, նախ և առաջ, մենք ենք մեր հարկերից իրենց վարձատրում։ Բացի այդ, այստեղ հավաքվածներս տվել ենք մեր զավակներին, որ իրենք այսօր այսպես իրենց ճոխ սենյակներում նստեն, շատ վատ կառավարեն, կեղծեն, ամբողջ դատական համակարգն ուզուրպացնեն։ Ի՞նչ ունեն վախենալու։ Եթե մեզնից վախենալու բան չունեն, թող իջնեն»,-ԲԴԽ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյայում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։