Հայաստանի առաջին արբանյակի անունը հայտնի է
БлогосфераԵրևանի քաղաքապետի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Մեր արբանյակի անունը Urdaneta է։ Ուրդանետան բասկյան ծագման իսպանական տոհմանուն է, որը տարածված է իսպանախոս երկրներում՝ հատկապես Վենեսուելայում։ Ֆիլիպիններում Ուրդանետա անունով քաղաք կա, որը անվանակոչված է 16-րդ դարի ճանապարհորդ Անդրես դե Ուրդանետայի պատվին։
Թե ինչու են մեր արբանյակին Ուրդանետան անունը տվել, հայտնի չի, հավանաբար SpaceX-ի ինչ-որ օղակում որոշում կայացնողները ինչ-որ պատճառ են ունեցել։ Ի դեպ, երբեմն նաեւ լինում են դեպքեր, որ Հայաստանի հետ ուղղակիորեն կապ չունեցող տիեզերական օբյեկտների վրա հայկական անուններ են դնում։ Օրինակ՝ Գառնի կրատերը Մարսի վրա եւ այլն։ Ամեն դեպքում, հետաքրքիր կլիներ իմանալ մեր Ուրդանետայի անվանակոչության պատմությունը։
Disclaimer: Սուվերեն արբանյակ ունենալը շատ կարեւոր իրադարձություն է, հուսով եմ, մենք դրանից շատ օգուտ կքաղենք։ Գրածս իմանալու համար է, ինչ-որ քաղաքական, պատմահոգեբանական, մոգական կամ այլ ատրպատական ենթատեքստ չունի։ Հետեւաբար, իշխանական ու ընդդիմադիր զոմբիներին առաջարկում եմ իրենց անհաջող կատակները էստեղ չանել։ Այլապես դրանք մոտակա ռեյսով կուղարկվեն հեռավոր տիեզերք։