«Ջհանգիրյանն ասաց` հո չե՞մ կարող դատավորին կարգադրել. գնացե´ք, եթե ձեր ասածը չանի, էլի կգաք»
VideoՋհանգիրյանն ասաց` հո չե՞մ կարող դատավորին կարգադրել. գնացե´ք, եթե ձեր ասածը չանի, էլի կգաք: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կարին Տոնոյանը:
Վերջինս նշեց, որ իրենք տուժող են ճանաչվել 308-րդ հոդվածով, որին դեմ են և պահանջում են, որ 299 հոդվածով քրեական գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի դեմ, որպես առերևույթ հանցագործություն կատարած անձ, բայց իրենց գլխավոր պահանջն այն է, որ պետք է դատական նիստերը տեղի ունեն դռնբաց.
«Մենք արտահայտեցինք նաև մեր բողոքը գործող դատավորի նկատմամբ, որ նրա մոտ մենք տեսնում ենք բացահայտ բացասական վերաբերմունք զոհվածների ծնողների և առհասարակ դատի նկատմամբ: Ինքն ասաց, որ չի կարող ասել, որ դռնբաց անցկացրեք դատական նիստերը: Ասվեց, որ ոչ թե դուք պետք է դա ներկայացնեք, այլ պարոն Արծվիկ Մինասյանը որպես բողոքող կողմ և փաստաբանը: Երկուշաբթի նրանք կներկայացնեն այդ միջնորդությունը, որից հետո, եթե մեր պահանջը բավարարված չի լինի, կգաք, ձեզ նորից կլսեմ: Բնականաբար, ինքն ասաց՝ ես հո չե՞մ կարող ասել՝ դռնբաց անկացրեք նիստերը, բայց դուք գնացեք դիմեք, եթե չի բավարարվի, կգաք, մենք նորից կհանդիպենք:
Հույս ունեմ, որ այստեղ ենթատեքստ կար, որ, այնուամենայնիվ, հաշվի կառնվեն մեր պահանջները: Կարծում եմ՝ այսօրվա մեր գործողությունները կթողնեն իրենց դրական հետևանքը և մենք երկուշաբթի կունենանք դրական արձագանք: Հակառակ դեպքում մենք նորից այստեղ կգանք և արդեն կստիպենք կամ կպահանջենք, որ կատարվի մեր պահանջը»,-ասաց Կարին Տոնոյանը: