ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Իսկանդեր» համալիրի Ռ-500 թևավոր հրթիռի արձակումը (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Ուկրաինայում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի մարտական աշխատանքների կադրերը։ Տեսանյութում պատկերված է «Իսկանդեր» հրթիռային համակարգը անտառում։ Այն արձակում է Ռ-500 թեւավոր հրթիռ, որն ուղղվում է դեպի թիրախը։
Ռ-500 օպերատիվ-մարտավարական թեւավոր հրթիռը օգտագործվում է որպես Իսկանդեր-Մ համալիրի կրակային զինատեսակների մաս։ Ռ-500 հրթիռի առաջին արձակումն իրականացվել է Կապուստին Յար փորձադաշտում 2007 թվականին։ Հրթիռային մարտագլխիկի զանգվածը 480 կգ է։ Հեռավորությունը՝ 500 կմ, արագությունը՝ 230-260 մ/վ։